Հա

Քաղաքական

10/01/2021 - 13:25

«Եւ ի՞նչ, յունւարի 11-ին սպասենք յաջորդ համազգային խարանի՞ն». Աւետիք Իշխանեան

Արդէն երկու ամիս է, որ Հայաստանի եւ ողջ աշխարհի հայ ժողովուրդն ապրում է խայտառակութեան խարանը ճակատին։ Աներեւակայելի է, որ նման նւաստացուցիչ պարտութիւնից, հայրենիքի մի մասը կորցնելուց յետոյ, որեւէ այլ ժողովուրդ կը հանդուրժէր նման իշխանութիւն։

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՐԱՆ

Արդէն երկու ամիս է, որ Հայաստանի եւ ողջ աշխարհի հայ ժողովուրդն ապրում է խայտառակութեան խարանը ճակատին։ Աներեւակայելի է, որ նման նւաստացուցիչ պարտութիւնից, հայրենիքի մի մասը կորցնելուց յետոյ, որեւէ այլ ժողովուրդ կը հանդուրժէր նման իշխանութիւն։ Բայց մենք ոչ միայն հանդուրժել ենք, այլեւ շարունակում ենք հանդուրժել մաս մաս մնացած հայրենիքի կորուստը նոյնպէս։

Այս համազգային խայտառակութիւնը կարծես ընկալում են քիչ թւով մարդիկ։ Ոմանց համար՝ ի՞նչ է եղել որ, կարեւորը «ժողովրդի» կողմից ընտրւած իշխանութիւնն է։ Այլոց համար կարեւորը «ապրուստն» է, այն կը լինի թուրքի՞, թէ՞ ադրբեջանցու ձեռքից, կարեւոր չի։ Այս զանգւածը սովոր է ապրել, աւելի ճիշտ գոյատեւել գլուխը կախ, քարշ գալով։ Եւ ի՞նչ, յունւարի 11-ին սպասենք յաջորդ համազգային խարանի՞ն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։