ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.
«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.
«Պաշտօնական Երեւանն ու ֆէյքերը տիրաժաւորում են մի գաղափար, թէ նիկոլը գնում է Մոսկւա՝ գերիներին վերադարձնելու: նիկոլի կողմից խաբւած քաղաքացիներ ու յատուկ չսափրւած սադրիչներ էլ միաբերան կրկնում են. «նիկոլին մի խանգարէք, որ գերիների հարցը լուծի»: Եթէ նիկոլը ցանկանար, կամ ունակ լինէր գերիների հարցը լուծել, նա կապիտուլիացիոն յայտարարութեան բոլոր կէտերի իրականացումը կը կապէր գերիների ու նահատակների աճիւնների վերադարձի հետ: Թուրքերին առանց մի կրակոցի յանձնեցին Քարվաճառը, Ակնան (Աղդամ), Քաշաթաղի (Լաչին) մեծ մասը: Դժւա՞ր էր ֆայմել սկզբից գերիների ու աճիւնների վերադարձը պահանջել, յետոյ զօրքերը յետ քաշել:
Կրեմլի պաշտօնական կայքում գերիների հարցի մասին յատուկ ոչ մի խօսք չկայ:
Планируется рассмотреть ход реализации Заявления лидеров Азербайджана, Армении и России по Нагорному Карабаху от 9 ноября 2020 года и обсудить дальнейшие шаги по решению имеющихся в регионе проблем. Особое внимание будет уделено вопросам оказания помощи жителям районов, пострадавших в результате военных действий, а также разблокированию и развитию торгово-экономических и транспортных связей.
(Նախատեսվում է դիտարկել 2020 թ. Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների յայտարարութեան կատարումը եւ քննարկել տարածաշրջանում առկայ խնդիրները լուծելու հետագայ քայլերը: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւելու ռազմական գործողութիւններից տուժած տարածքների բնակիչներին օգնութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին):
Բա սրան ի՞նչ կասէք: Էլի կոչ կանէ՞ք հաւատալ միայն հայկական պաշտօնական աղբիւրներին: Հերիք է, կուշտ ենք ձեր նողկալի ստերից էլ, ձեզանից էլ: Դմփ դմփ հու...»: