Հա

Քաղաքական

11/01/2021 - 11:15

Վարդան Ոսկանեան. ««Բայրաքթարները» եւ մնացած նման առարկայական արդարացումներն երկրորդական են»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երբ ֆաշիստական Գերմանիան նախորդ դարի 30-ականների վերջին ծնկի բերեց Չեխոսլովակիան, այդ երկրի միայն «Շկոդա» գործարանները տալիս էին գրեթէ նոյնքան ռազմական արտադրանք, որքան բրիտանական ողջ ռազմաարդիւնաբերութիւնը միասին վերցրած, իսկ չեխոսլովակեան բանակը համեմատելի էր Վերմախտի ուժերի հետ։

Նիւրնբերգում գերմանական բանակի Գլխաւոր հրամանատարութեան շտաբի պետ գերենալ-ֆելդմարշալ Կէյտելը, պատասխանելով Չեխոսլովակիայի նւաճման մասին հարցին, յայտարարեց, որ Գերմանիան ռազմական առումով բաւարար ուժեղ չէր, որպէսզի առանց միւնխէնեան համաձայնութիւնների, իրեն թոյլ տար յարձակւել Չեխոսլովակիայի վրայ։

Գերմանիան Չեխոսլովակիան ծնկի բերեց համեմատաբար աւելի թոյլ բանակով եւ արդիւնաբերութեամբ, սակայն պետական ներքին կազմակերպւածութեամբ եւ ոգով, ինչպէս նաեւ միջազգային մի քանի խաղացողների հետ համաձայնութեան միջոցով։

Մենք 90-ականներին մեզանից հզօր Ադրբեջանին յաղթեցինք գրեթէ նոյն որակների շնորհիւ, իսկ այս անգամ պարտւեցինք դրանց բացակայութեան պատճառով։

Պատկերաւոր ասած՝ «Բայրաքթարները» եւ մնացած նման առարկայական արդարացումներն, ըստ իս, երկրորդական են»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։