Print this page
11/01/2021 - 12:40

Փաշինեանն այլեւս տեղաշարժւում է «Ալֆա»-ի եւ ոստիկանութեան զօրքերի օգնութեամբ

Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրոյթից, վաղ առաւօտեան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանութեան մօտ 70 մեքենայի, ոստիկանութեան զօրքերի մօտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի եւ այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինեանի՝ օդանաւակայան հասնելը եւ դէպի Մոսկւա ուղեւորւելը:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Փաստենք, որ հայոց նորանկախ հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ էր, որ պետութեան ղեկավարը երկրից հեռանում է գրեթէ բոլոր տեսակի ուժային կառոյցների՝ նման քանակի ներգրաււածութեամբ եւ նրանց կողմից իրականացւած արտակարգ միջոցառումների օժանդակութեամբ, ինչն աննախադէպ իրադարձութիւն էր:

Օդանաւակայանում ևս ներգրաււած են եղել հսկայական թւով ոստիկաններ, որոնք, 3-4 շարք պատ կազմած, կանխել են Փաշինեանի՝ օդանաւակայան մուտքի հնարաւոր խոչընդոտները:

Ժամը 6:00-ից սկսած, մինչ Փաշինեանի գաղտնի սողոսկումը, փակւել են դէպի օդանաւակայան տանող բոլոր ճանապարհները, ինչի պատճառով քաղաքացիները եւս չեն կարողացել պլանաւորւած ժամին հասնել օդանաւակայան:

Ոստիկանները հրաժարւել են ճանապարհները բացել նաեւ Փաշինեանի տեղաշարժը լուսաբանող լրատւամիջոցների առջեւ:

Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին յաջողւել է հասնել օդանաւակայան տանող խաչմերուկ եւ կազմակերպել անհնազանդութեան ակցիա:

Արդիւնքում՝ Փաշինեանի աւտոշարասիւնը քաղաքացիների սուլոցների, աւտոմեքենաների ձայնային ազդանշանների, այն է՝ «ամօթանքի եւ նսեմացման լծի» տակով ճողոպրել է օդանաւակայան:

Ակցիայի աւարտին մասնակիցները յայտարարել են, որ, եթէ Մոսկւայում ստորագրւի մի պայմանագիր, որը Հայաստանի եւ հայութեան շահերին դէմ է, Փաշինեանի համար փակ են լինելու ոչ թէ փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլեւս չի վերադառնալու Հայաստան:

Yerkir.am

Յարակից լուրեր