Հա

Քաղաքական

11/01/2021 - 13:20

Դաւաճանին մանդատ չենք տալիս, որ Ալիեւի հետ մտնի բանակցութիւնների մէջ, նոր բան ստորագրի. ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մօտ բողոքի ակցիա է իրականացւում «Թուրք Նիկոլ» պաստառներով

ՌԴ-ում ՀՀ դեսպանտան մօտ ստորագրահաւաք է տեղի ունենում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի: Այս մասին իր ֆէյսբուքեան ուղիղի եթերի միջոցով տեղեկացնում է Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը:

«alikonline.ir» - ՌԴ-ում ՀՀ դեսպանտան մօտ ստորագրահաւաք է տեղի ունենում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի: Այս մասին իր ֆէյսբուքեան ուղիղի եթերի միջոցով տեղեկացնում է Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը:

Մարդիկ նշում են, որ եկել են իրենց բողոքը արտայայտելու Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան դէմ, որ թոյլ չտան որեւէ բան ստորագրի այսօր: Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պարզել են «Թուրք Նիկոլ», «Stop Նիկոլ» եւ այլ գրութեամբ պաստառներ:

«Ամբողջ հայ համայնքն է դրել իր ստորագրութիւնը, որ դէմ է այս ամէն ինչին: Ժողովուրդը հիմա բոլորը չէ, որ այստեղ են՝ պայմանաւորւած պանդեմիայով, բայց բոլորն էլ դէմ են այն ամենին, ինչ կարատւում է մեր երկրի, մեր ժողովրդի դէմ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մէկը:

Ակցիայի մասնակիցներից մէկն էլ յաւելեց. «Եկել ենք, որովհետեւ մեր հայրենիքն է ծախւել, նա վաճառել է մեր հայրենիքը, այդ մարդը պէտք է ժամ շուտ, օր առաջ հեռանայ»:

«Դաւաճանը պէտք է դատւի: Եկել եմ այստեղ, որովհետեւ սրիկային մանդատ չեմ տւել, որ մտնի բանակցութիւնների մէջ Ալիեւի հետ: Այցի նպատակն է, որ այդ դաւաճանը մէկ այլ բան չստորագրի»,- նշել են ակցիայի մասնակիցները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։