Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարութիւն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցւածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարութիւն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցւածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին: Այս մասին ըստ՝ Yerkir.am-ի գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօրւայ հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնութեան գալ եւ համատեղ յայտարարութիւն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերեալ»,- յայտարարել է ՌԴ ղեկավարը:
Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցւածքային նախագծերի զարգացման ուղղութեամբ կոնկրետ քայլերը։