Փաշինեանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիեւի հետ այսօր յայտարարութիւն ստորագրեց՝ առաց գերիների եւ անհետ կորածների ճակատագրի մասին որեւէ երաշխիք ստանալու:
«alikonline.ir» - Փաշինեանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիեւի հետ այսօր յայտարարութիւն ստորագրեց՝ առաց գերիների եւ անհետ կորածների ճակատագրի մասին որեւէ երաշխիք ստանալու: Մինչդեռ յունւարի 8-ի իր ֆէյսբուքեան գրառման մէջ Փաշինեանը որպէս «առաջնահերթութիւն նշել էր գերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց, ինչպէս նաեւ մարմինների լիարժէք փոխանակումը»: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին գրում է Մեդիապորտը։
Իսկ Փաշինեանի խօսնակ Մանէ Գէորգեանն էլ երէկ գրել էր. «Հայկական կողմի համար անկիւնաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինւորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհւածների մարմինների յայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժւար կը լինի տնտեսական օրակարգի արդիւնաւէտ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովեան հանդիպման առանցքային թեմաներից մէկը»:
Փաստացի ՀՀ վարչապետը խոնարհաբար կատարել է իր առաջ դրւած հերթական փաստաթուղթը՝ առանց անգամ խօսքի իրաւունքի: