Հա

Քաղաքական

12/01/2021 - 09:30

««Իմ քայլը»-ում ճամպրուկային տրամադրութիւն ունեցողներ կան. ո՞վ է հերթում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցութիւնից դուրս գալու հերթը Արման Բոշեանինն է։ 

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցութիւնից դուրս գալու հերթը Արման Բոշեանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթէ չի շփւում թիմի հետ։ Թէեւ շատերի մօտ է ճամպրուկային տրամադրութիւն կայ, սակայն խմբակցութիւնում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցութեան քարտուղար Յակոբ Սիմիդեանն ու Հայկ Սարգսեանը։

Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թէ անձնական բնոյթի խայտառակ փաստեր կը հրապարակեն։ Իշխանութիւնում կարծում են, որ այլ եղանակով հնարաւոր չէ պատգամաւորներին սանձել, անգամ քրէական հետապնդումներով՝ դա կը ներկայացնեն որպէս քաղաքական հետապնդում։ 

Յիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից յետոյ դուրս են եկել Վարդան Աթաբէկեանը, Թագուհի Թովմասեանը, Գոռ Գէորգեանը, Աննա Գրիգորեանը, Սոֆիա Յովսէփեանը։ Իսկ Գայիանէ Աբրահամեանը եւ Տիգրան Կարապետեանը նաեւ մանդատն են վայր դրել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։