Հա

Քաղաքական

12/01/2021 - 12:10

«Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային ժողովում»․ Politik.am

Politik.am-ը անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր, յայտնի սորոսական Մարիա Կարապետեանի յայտարարութիւններին եւ գործունէութեանը:

«alikonline.ir» - Politik.am-ը անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր, յայտնի սորոսական Մարիա Կարապետեանի յայտարարութիւններին եւ գործունէութեանը:

Կայքը մասնաւորապէս գրել է․ «Օրեր առաջ ԱԺ պատգամաւոր Սոֆիա Յովսեփեանը դուրս եկաւ իշխող խմբակցութիւնից, սակայն պահպանեց պատգամաւորական մանդատը։ Իշխող թիմի դաւաճանութեան հետ չհամակերպւած Սոֆիա Յովսէփեանի քայլը խրտնեցրել է սորոսական պատգամաւորիներին, որոնք լայն թափով փորձում են ճնշել ազատ կամք ունեցող պատգամաւորներին։

Սորոսական եւ թրքասէր պատգամաւոր Մարիա Կարապետեանն, օրինակ, կարծիք է արտայայտել, որ Սոֆիա Յովսէփեանը այլեւս միայն ինքն իրեն է ներկայացնում ԱԺ-ում․ «Կառավարող ուժի խորհրդարանական ֆրակցիայից դուրս եկած պատգամաւորների մօտ պէտք է ցրւի այն միֆը, որ իրենք քաղաքական իմաստով մանդատ ունեն եւ կարող են որեւէ իմաստալից խորհրդարանական գործունէութիւն ծաւալել բացի մերթընդմերթ քւէարկությունների տախտակը գունաւորելուց եւ բոցաշունչ ելոյթներ ունենալուց։

Քաղաքական իմաստով մանդատի առումով․ եթէ նոյնիսկ մի պահ մտածենք, որ նրանց մանդատը գոյացել է անձամբ նրանց ընտրած քաղաքացիների քւէներից, ուղղակի անհեթեթութիւն է կարծելը, որ այդ բոլոր քաղաքացիները նրանց հետ միասին դարձել են ընդդիմադիր, ընդ որում՝ հէնց նրանց աջակցող ընդդիմադիր։ Այս պատգամաւորները այլեւս բացի սեփական անձից պարզապէս ոչ մէկի չեն ներկայացնում, ոչ մէկի, որովհետեւ նրանք դուրս են եկել այն տրամաբանութիւնից, որով ձեւաւորւել էր նրանց մանդատը»,- գրել է Մարիա Կարապետեանը։

Հետաքրքիր է, որ աւելի քան 5900 ձայն ստացած Սոֆիա Յովսէփեանին կշտամբում է Մարիա Կարապետեանը, ով Արարատի մարզում ստացել է ընդամենը 830 ձայն։ Յիշեցնենք, որ Մարիա Կարապետեանը մշտապես պաշտպանել է թուրքերի շահերը։

Նա օրինակ պատերազմի աւարտից յետոյ յայտարարել էր, որ Ադրբեջանում մեր գերիներին վատ չեն վերաբերւում եւ սա այն դէպքում, երբ մեր շատ գերիների տանջամահ էին անում։ Կարապետեանը թրքասիրական այլ նախաձեռնութիւններով եւս հանդէս է եկել ու եթէ մանդատի տրամաբանութեան հարց առաջանայ, ապա պէտք է հասկանալ արդեօք Արարատի մարզի 830 ընտրողները իրեն ձայն են տւել, որպէսզի նա լինի Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային Ժողովում։ Սրան հէնց Մարիա Կարապետեանի 830 ընտրողները պէտք է պատասխանեն»։

Յարակից լուրեր

  • «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին
    «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին

    Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման հարցում Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Դոնբասում իրավիճակի կարգաւորման հարցում Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամութեան մասին։

  • Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել
    Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել

    Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրութեան կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող շուկայ։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն։

  • Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»
    Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»

    Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը յայտնել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը կից աւագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Եըլդըրըմը։ 

  • «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան
    «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան

    «Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

  • Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը
    Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը

    Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։