Հա

Քաղաքական

12/01/2021 - 12:20

Ինչու չէր կասեցւում պատերազմը, եւ ինչու այդ օրերին հեռացաւ ԱԱԾ տնօրէնի պաշտօնակատարը

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդաշարի եթերում խօսել է իր հրաժարականի պատճառների եւ պատերազմն աւելի շուտ չկասեցնելու մասին: 

«alikonline.ir» - ԱԱԾ տնօրենի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդաշարի եթերում խօսել է իր հրաժարականի պատճառների եւ պատերազմն աւելի շուտ չկասեցնելու մասին: Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Նա պատմեց, որ նոյեմբերի 8-ին վարչապետը որոշում է կայացրել ԱԱԾ տնօրէնի պաշտօնում նշանակել Արմէն Աբազեանին եւ առաջարկել է իրեն աշխատել իր նախկին՝ ԱԱԾ տնօրէնի տեղակալի պաշտօնում, Համբարձումեանը հրաժարւել է։

«Առիթը, որի պատճառով հրաժարական եմ ներկայացրել, չեմ կարող հանրայնացնել»,- ասաց ԱԱԾ տնօրէնի նախկին պաշտօնակատարը եւ առանձնացրեց պատճառներից երեքը։

Առաջինն այն էր, որ յեղափոխութիւնից եւ նոր իշխանութեան ձեւաւորումից յետոյ վստահութեան պակաս կայ ծառայութեան հանդէպ, մասնաւորապէս այն անձանց նկատմամբ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում։ Ուստի, կարծում է, որ ծառայութեան ղեկավարը պէտք է լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ «Ծառայութիւնում աշխատում են նւիրեալներ, որոնք հայրենասէրներ են եւ աշխատում են երկրի համար, բայց յաճախ ենթարկւում են իշխանամէտ մամուլի քննադատութեան կամ ֆէյքային յարձակման։ Եւ պարզ չէ՝ քո աշխատանքը գնահատւում է, թէ չի գնահատւում։ Ստեղծւում է մի իրավիճակ, երբ պետական պաշտօնը դառնում է ոչ գրաւիչ»,- ասաց նա։

Երկրորդ պատճառն այն էր, որ Համբարձումեանը չէր կարողանում հասկանալ, թէ ինչու պատերազմը չի կասեցւում։ «Երբ մենք եւ պաշտպանութեան նախարարութիւնն ամենօրեայ ռեժիմով զեկուցում էինք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարի մասին։ Տեսնում էինք, որ զինադադարը չի յաջողւում, բայց ինչու պատերազմի ընթացքը չէր կասեցւում եւ սկսւում բանակցային պրոցես։ Պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում, երկրորդ պատճառը դա էր»,- ասաց նա։

Եւ երրորդ պատճառը՝ հասկանալի չէր, թէ ինչ նպատակ է հետապնդում իշխանութիւնը պատերազմը չկասեցնելով։ «Ուր ենք մենք գնում, ինչ վերջնակէտ ենք մենք ակնկալում, ի վերջոյ հիւսիսային շրջաններն էլ ենք կորցնելու, այնտեղից էլ գան հասնեն Ստեփանակե՞րտ։ Այս ամբողջի համակցութիւնից իմ մէջ այդ որոշումը հասունացաւ»,- ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը։

Միքայէլ Համբարձումեանը նշել է, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը պատերազմն արագօրէն կասեցնելու անհրաժեշտութեան վերաբերեալ իր յայտարարութիւնն արել է ԱԽ նիստին, որին ինքը չի մասնակցել։

«Ես ինքս ամենժամեայ ռեժիմով վարչապետին զեկուցել եմ պատերազմում տիրող դրութեան, մեր կորուստների մասին եւ ներքաղաքական իրավիճակի մասին, տիրող տրամադրութիւնների մասին։ ԱԽ եւս մէկ նիստ տեղի ունեցաւ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ ԳՇ պետը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը եւ այն, որ մենք գնում ենք դէպի պարտութեան։ Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, նոյն կարծիքին էր նաեւ ՊՆ Դաւիթ Տօնոյեանը, ընդդիմադիր խմբակցութիւններից Արման Աբովեանն ու Էդմոն Մարուքեանն էին ներկայ։ Այնուամենայնիւ, պատերազմը կանգնեցնելու որոշում չկայացւեց»,- պատմեց նա։

Յետոյ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերից, այլ աղբիւրներից եկած ինֆորմացիայից պարզւեց, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին նման առաջարկ եղել է ՌԴ ղեկավարութեան կողմից։ Կոնկրետ, կէտային առաջարկներ են եղել, թէ ինչ է պէտք անել։ Այսինքն, ըստ էութեան, կեանքի էր կոչւելու Լաւրովի պլանը։ «Ինչո՞ւ չէին քննարկւում Ռուսաստանի առաջարկները՝ չեմ կարող ասել։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել Նիկոլ Փաշինեանը»,- ասաց նա։

Միքայէլ Համբարձումեանն յիշեցրել է, որ ամռանից սկսած Թուրքիայից եւ այլ տեղերից Ադրբեջանի ձեռք բերած անօդաչուների, այդ թւում թուրքական «Բայրաքթարների» մասին, ընդ որում, ոչ միայն բաց, այլեւ փակ աղբիւրներից, զեկուցւել է վարչապետին։

Յարակից լուրեր

  • ՀՀ ԱԱԾ.- «Ծրագրւել էին սպանութիւններ, թիրախում՝ իշխանութեան առանձին ճիւղեր, քաղաքացիներ»
    ՀՀ ԱԱԾ.- «Ծրագրւել էին սպանութիւններ, թիրախում՝ իշխանութեան առանձին ճիւղեր, քաղաքացիներ»

    ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնը փորձում է պարզել, թէ ի՞նչ աղբիւրներից է ֆինանսաւորւել նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ թաղամասում վնասազերծւած խումբը: Յայտնի է միայն, որ գումարները տրւել են ՀՀ տարածքում:
    Նոյեմբերի 27-ին լրագրողները ՀՀ ԱԱԾ-ի Քննչական վարչութեան պետի տեղակալ Միքայէլ Համբարձումեանից հետաքրքրւեցին, թէ հնարաւո՞ր է յանցախումբը կապ ունենայ ահաբեկչական խմբաւորումների հետ:

  • Արցախում առաջին դասարան յաճախող երեխաների թիւն աննախադէպ աճել է
    Արցախում առաջին դասարան յաճախող երեխաների թիւն աննախադէպ աճել է

    Արցախում այս ուսումնական տարում վերջին երեք տարիների կտրւածքով աննախադէպ մեծ թւով երեխաներ կը յաճախեն առաջին դասարան:
    Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԼՂՀ-ի կրթութեան, գիտութեան եւ սպորտի փոխնախարար Միքայէլ Համբարձումեանը՝ մանրամասնելով, որ նախորդ ուսումնական տարւայ 2331-ի փոխարէն, այս տարի առաջին դասարան կը յաճախի 2819 երեխայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։