Հա

Քաղաքական

12/01/2021 - 13:10

«Ուղիղ սպառնալիք է առաջացել Կապանի օդանաւակայանի, դրա հարեւանութեամբ՝ Մ2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երեւանին․ կոպտօրէն խախտւել է խաղաղ բնակիչների սեփականութեան իրաւունքը». ՀՀ ՄԻՊ

Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանաւակայանի, այլեւ անմիջապէս օդանաւակայանի հարեւանութեամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երեւանի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը։

«alikonline.ir» - Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանաւակայանի, այլեւ անմիջապէս օդանաւակայանի հարեւանութեամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երեւանի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը։ Գրում է Tert.am-ը:

Նա ընդգծեց՝ սահմանների որոշման մեկնակէտն այն պէտք է լինի, թէ արդեօ՞ք դրա արդիւնքում մենք ունենում ենք խաղաղութիւն եւ համերաշխութիւն մեր ժողովրդի իրաւունքների տեսանկիւնից։

«Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրայարոյց դէպքեր, եւ մեր գնահատականները հիմնւած են կոնկրետ օրինակների վրայ։ Օրինակ՝ Շուռնուխի բնակիչ Ստեօպա Մովսիսեանի անասնագոմը կիսւել է երկու մասի։ Սա այն բանի հետեւանքն է, որ մենք կիրառում ենք մեխանիկական մօտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մօտեցումներով»,- ասաց ՄԻՊ-ը։

Նրա խօսքով՝ սպառնալիքի տակ են յայտնւել Կապանի խաղաղ բնակելի վայրերը, խնդիր կայ նաեւ Կապանից մի քանի գիւղեր տանող ճանապարհների առումով։

«Երբ այդ ճանապարհով բարձրանում ենք, մի քանի տեղ ադրբեջանական դրօշներ են, զինւած մարդիկ են։ Մինչ այս պահը կիրառւած մեխանիկական մօտեցումների պատճառով ուղիղ սպառնալիքների ներքոյ են յայտնւել խաղաղ բնակիչների կեանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիութեան իրաւունքները, իսկ սեփականութեան իրաւունքը կոպտօրէն խախտւած է»,- ասաց Թաթոյեանը։

Նա նշեց, որ թէեւ Google քարտէզով է կատարւում սահմանների բաժանումը, սակայն այլ մասնաւոր կազմակերպութիւնների քարտէզներով՝ Շուռնուխն ամբողջութեամբ հայկական է։

Թաթոյեանի ներկայացմամբ՝ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան 68 կմ-անոց հատւածից 21 կմ-ն այս պահի հաշւարկով գտնւում է ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ։ «Ադրբեջանցիները ցուցանակների տեղադրումը կատարում են բացայայտ սադրանքների ձեւով, կարող են զէնքի բացայայտ ցուցադրութեամբ յայտնւել ճանապարհների վրայ։ Եթէ հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, եւ կան սահմանապահ ուժեր, ապա ադրբեջանական կողմում զինւորականներ են»,- նշեց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։