Հա

Քաղաքական

12/01/2021 - 13:20

«Նիկոլն այլեւս իշխանութիւն չունի. նա անցնում է փողոցով՝ մարդիկ թքում են իր ուղղութեամբ, հայհոյում են». Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանութիւնն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենեւին չեմ զարմանայ, որ վաղը Նիկոլ Փաշինեանը կանգնի եւ յայտարարի, որ Թուրքիայի հետ որեւէ պատմական խնդիր, որեւէ կնճիռ, որ գալիս է անցեալից, այլեւս չունենք եւ այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինեան Նիկոլից եւ նրա թիմակիցներից ես դա շատ յստակ սպասում եմ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

«alikonline.ir» - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի կարծիքով՝ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից հետեւողականօրէն իրականացւում է դաւաճանութիւն՝ թշնամուն զիջւում են ՀՀ անվտանգութեան մեխանիզմներն ապահովող տարբեր գործօններ:

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանութիւնն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենեւին չեմ զարմանայ, որ վաղը Նիկոլ Փաշինեանը կանգնի եւ յայտարարի, որ Թուրքիայի հետ որեւէ պատմական խնդիր, որեւէ կնճիռ, որ գալիս է անցեալից, այլեւս չունենք եւ այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինեան Նիկոլից եւ նրա թիմակիցներից ես դա շատ յստակ սպասում եմ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագէտի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանն իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերներին տւած խոստումներ ունի, որոնք դեռեւս անաւարտ են.

«Ցաւօք, փաստերը միայն արդէն եղածի մասին են. թէ ինչ կարող է լինել ապագայում, շատ բաներ… Նիկոլ Փաշինեանն ինքն է խոստովանում, որ կան բանաւոր ձեռք բերւած պայմանաւորւածութիւններ, եւ հիմա ես տեսնում եմ, որ այն, ինչ ապօրինի կերպով յանձնւել է թշնամուն, այսօր օրինականացնելու փորձ է արւում: Հնարաւոր է՝ մեր զրոյցի պահին փաստաթուղթ ստորագրւի, այսօր արդէն իսկ խօսւել է սահմանազատման գործընթացի մասին, ճիշտ է՝ չի նշւել, թէ որտեղի մասին է, բայց տեսնում ենք, որ պրոցեսները կան: ԱԱԾ տնօրէնն է գաղտնի հանդիպումներ ունենում ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ինչո՞ւ բացառենք, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարող են կարգաւորւել՝ մոռացութեան մատնելով Ցեղասպանութեան խնդիրը, որ Թուրքիայի համար ամենակարեւոր օրակարգն է»:

Հրանտ Մելիք-Շահնազարեանն ընդգծեց. «Նիկոլն այլեւս Հայաստանում իշխանութիւն չունի, նա անցնում է փողոցով՝ մարդիկ թքում են իր ուղղութեամբ, հայհոյում են, ինքը ուզում է մարզ գնալ՝ չի կարողանում, որովհետեւ բնակիչները դէմ են դուրս գալիս, եկեղեցի է մտնում՝ դուրս են վռնդում, «Եռաբլուր» էլ չկարողացաւ գնալ, այլ իրեն բառիս բուն իմաստով տարան եւ դրեցին այնտեղ: Նա չունի իշխանութիւն: Բայց հարցն այն է, որ պետական համակարգը, որ այդպէս պինդ ստեղծւել է, որ իրականում լաւ բան է, եթէ ծառայում է լաւ նպատակների, որքա՞ն դեռ կը հանդուրժի դաւաճանի ներկայութիւնը՝ երկրի կառավարութեան ղեկին: Դա վերաբերում է ոստիկաններին. երէկ ցաւով արձանագրել եմ, որ շատ ոստիկանների դէմքերին նայում եմ եւ նոր նիկոլների եմ տեսնում: Դա վերաբերում է բանակին, որի բարձրագոյն հրամանատարութիւնն այսքան ստորացւած երբեք չի եղել եւ ստորացւած շարունակում է կատարել այս դաւաճանի բոլոր հրամանները՝ մեր հայրենիքը զիջելով թշնամուն, անգամ չփորձելով պաշտպանել մեր բնակիչներին, ովքեր փաստացի յայտնւում են թուրք զինծառայողների հետ դէմ դիմաց: Դա վերաբերում է մեր իրաւապահ համակարգին, անվտանգութեան ծառայութիւններին, բոլորին»:

 

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։