Հա

Քաղաքական

13/01/2021 - 11:40

Իրանագէտ. «Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացւելու է՝ չօգտագործելով Գիւմրի-Կարս առկայ երկաթուղին»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով տնտեսական ապաշրջափակման յայտարարութեան ստորագրումից յետոյ Հայաստանի տարածքով անցնելիք երկաթուղու հրապարակւած քարտէզին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով տնտեսական ապաշրջափակման յայտարարութեան ստորագրումից յետոյ Հայաստանի տարածքով անցնելիք երկաթուղու հրապարակւած քարտէզին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցւելու է Շարուր (Նախիջեւան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատւած։

Այսինքն Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացւելու է, չօգտագործելով Գիւմրի (Հայաստան)-Կարս (Թուրքիա) արդէն իսկ առկայ երկաթուղին, որը միացած է նաեւ Նախիջեւանին։

Նպատակներն, ըստ իս, երկուսն են եւ միմեանց հետ փոխշաղկապւած.

1. Թուրքիա-Նախիջեւան ուղիղ երկաթուղային հաղորդակցութեան ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը

2. Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրայ Հայաստանի ազդեցութիւնը հնարաւոր նւազագոյնին հասցնելը։

«Կոմերսանտ»-ի քարտէզը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։