Print this page
13/01/2021 - 12:30

Ինչո՞ւ այդ նոյն հանգոյցները թոյլ չտւեց Իրանը

Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցւելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցւելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:

Պարզորոշ է՝ 1994 թ. ի վեր Ադրբեջանի համար գերկարեւոր եւ ճակատագրական նշանակութիւն ունեցող խնդիր է եղել Նախիջեւանի հետ ցամաքային տարանցիկ ուղու ստեղծումը: Հարց՝ ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում այդպէս էլ Իրանի տարածքով՝ ՀՀ-ից եւ Արցախից անկախ գործող հաղորդակցութեան սեփական գիծը չստեղծեցին։ Կարծիք կարող է հնչել, թէ Իրանը չի թոյլատրել, Իրանը դէմ էր: Թոյլատրւել է այնքան, որքան սահմանւել է Իրանի անվտանգութեան հայեցակարգերում, դրանից աւելին՝ ոչ:

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանին չի թոյլատրւել Իրանի տարածքով ցամաքային միջանցք ունենալ կամ տարանցիկ ուղի կառուցել Նախիջեւանի հետ: Պատասխանն աւելի քան պարզ է՝ այդ գործընթացը, այն է՝ Թուրքիայի հետ Բաքւի ցամաքային կապի ստեղծումը, Իրանի համար մինչ օրս համարւել է խիստ վտանգաւոր:

Ի՞նչ է տեղի ունեցել արդիւնքում: Կարող ենք ենթադրել, անգամ՝ հաստատել, որ Իրանի տարածքով Նախիջեւան-Թուրքիայի հետ ցամաքային միջանցքի թոյլտւութեան ստացման ուղղութեամբ Ադրբեջանը որեւէ ջանք չի էլ գործադրել:

Ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ Թուրքիայի հայեցակարգերում միմիայն Հայաստանն է դիտւում որպէս պոտենցիալ թիրախ, երկիր, որի կա՛մ ամբողջովին ոչնչացմամբ, կա՛մ առանձին մասերի գրաւմամբ ու մասնատմամբ պէտք է իրագործւի պանթուրանիզմի ծրագիրը:

Նոյեմբերի 11-ին Մոսկւայում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքում ընդունւած համատեղ յայտարարութիւնը սկիզբ է դնում պանթուրանիզմի ծրագրի իրագործմանը:

 

Yerkir.am

Յարակից լուրեր