Հա

Քաղաքական

13/01/2021 - 13:25

«Բաքւի բռնապետն անհանգստութիւն է յայտնում՝ կապւած հայկական հնարաւոր ռեւանշի հետ». Վարդան Ոսկանեան

Որքան էլ, որ Բաքւի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդէն երկրորդ անգամ նրա պաշտօնական խօսք է սպրդում աներկբայ անհանգստութիւնը՝ կապւած հայկական հնարաւոր ռեւանշի հետ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Որքան էլ, որ Բաքւի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդէն երկրորդ անգամ նրա պաշտօնական խօսք է սպրդում աներկբայ անհանգստութիւնը՝ կապւած հայկական հնարաւոր ռեւանշի հետ։

Երէկ Մոսկւայում նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում նա, մասնաւորապէս, կրկին անդրադարձել է այս հարցին, փորձելով ստանալ նաեւ ռուսական աջակցութեան հաւաստում, նշելով՝ «Ես վստահ եմ, որ հայկական կողմից չի լինի որեւէ փորձ վերանայելու նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, որպէսզի երկու ժողովուրդներն իրենց մէջ գտնեն կամք եւ իմաստնութիւն մտածելու ապագայի եւ հաշտեցման մասին»։

Ակնյայտ է, որ ինչ-որ բանում վստահ մարդն ամենին կարիք չէր ունենայ մէկ ամսւայ մէջ երկու անգամ տարբեր ձեւակերպումներով եւ մակարդակներում անդրադառնալ նոյն խնդրին։

Յիշեցնեմ, որ ամանորեայ ուղերձում Բաքւի բռնապետն աւելի բաց էր խօսել՝ «Եթէ որեւէ մէկը Հայաստանում այսօր ապրում է ռեւանշիստական տրամադրութիւններով, ապա նա մեծ սխալ է գործում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։