Հա

Քաղաքական

13/01/2021 - 13:40

«Նիկոլը բացում է «Մեղրիի միջանցքը» եւ սկսում է Հայաստանի «աջարացումը»». Գագիկ Համբարեան

Յունւարի 11-ին Մոսկւայում Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրւած համատեղ յայտարարութիւնը Հայաստանի վարչապետի աթոռին զմռսւած դաւաճանի թիմակիցները ներկայացնում են որպէս ահռելի մեծ ձեռքբերում՝ կապւած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ…

«alikonline.ir» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Յունւարի 11-ին Մոսկւայում Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրւած համատեղ յայտարարութիւնը Հայաստանի վարչապետի աթոռին զմռսւած դաւաճանի թիմակիցները ներկայացնում են որպէս ահռելի մեծ ձեռքբերում՝ կապւած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ… Իհարկէ՝ դաւաճան Նիկոլին սպասարկողները «մոռացան» իրենց առաջնորդի յունւարի 8-ի գրառման մէջ նշւած առաջին կէտը, ըստ որի, Հայաստանի համար առաջնայինը գերիների ազատութեան հարցն էր… Ինչպէս եւ սպասւում էր, կապիտուլեանտ Նիկոլն այդ հարցին դրական լուծում չէր էլ կարող տալ, քանի որ նրա նման նւաստացւածի հետ որեւէ մէկը հաշւի չի նստում, այդ թւում նաեւ ՌԴ նախագահը… Դէ ապշերոնեան բռնապետի մասին չեմ էլ ասում… Ու դաւաճան Նիկոլին սպասարկողներին եւ դրա թիմակիցներին ուրիշ բան չէր մնում, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից բխող, ինչպէս նաեւ ՌԴ-ին գոհացնող յայտարարութեան ստորագրութիւնը ներկայացւի որպէս մեծ ձեռքբերում…

Իրականում, Հայաստանի նման տնտեսապէս շատ թոյլ երկրի համար առանց համապատասխան պատրաստւածութեան սահմանների բացումը յատկապէս Թուրքիայի հետ կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ… Կը սկսւի Հայաստանի «աջարացումը»… Յշեցնեմ, որ Վրաստանի հարաւ-արեւմուտքում գտնող Աջարիայի ինքնավար մարզը Սաակաշւիլիի օրօք դարձաւ թուրքական քաղաքական եւ տնտեսական էքսպանսիայի թիրախ, որի արդիւնքում մահմեդական վրացիներով բնակեցւած այդ մարզն այսօր գրեթէ ամբողջութեամբ վերահսկւում է թուրքերի կողմից… Էրդողանի՝ «Բաթումին՝ Թուրքիայինն է» կարծիքը կիսող հազարաւոր թուրք գործարարների կողմից ահռելի ներդրումներ են արւել Աջարիայում, որի արդիւնքում գրեթէ բոլոր այդ գործարարները ձեռք են բերել վրացական քաղաքացիութիւն… Նրանք սպասարկում են Անկարայի շահերն Աջարիայում եւ հովանաւորում են այդտեղ գործող թուրքամէտ անջատողականներին… Նոյնն էլ սպասում է Հայաստանին. հազարաւոր թուրքեր նոյն Էրդողանի հրահանգով «ներդրումների» անւան տակ կը ներթափանցեն Հայաստան, որին մենք պատրաստ չենք եւ չենք կարողանայ դիմադրել…

Իշխանութիւնների եւ նրանց սազանդարների կողմից հրճւանքը՝ կապւած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ, Հայսատանի պարագայում ժամանակավրէպ է, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի օգուտն այդ ամենից հազարապատիկ աւելին է, քան մերը… Ի դէպ, ծիծաղելի է իշխանականների եւ դրանց սպասարկողների այն հրճւանքը, թէ փաստաթղթում չկայ «Մեղրիի միջանցք» կամ «Սիւնիք» բառերը… Եթէ կոնկրետ քննարկւում է Բաքւից դէպի Նախիջեւան երկաթգծի եւ ճանապարհների վերանորոգման հարցը, ապա գրագէտ մարդը շատ լաւ հասկանում է, որ դա անցնելու է Սիւնիքով՝ «Մեղրիի միջանցքով»… Գրւած, թէ չգրւած, «Մեղրիի միջանցքի» գործարկումը շատ մեծ խնդիրներ է ստեղծելու մեզ համար, քանի որ այն հիմնականում ծառայելու է ոչ մեր ազգային եւ պետական շահերին ու վերահսկւելու է ոչ Հայաստանի կողմից (այսպիսի նւաստացուցիչ պայմաններ Երեւանի դէմ դեռ որեւէ մէկը մինչ դաւաճանի կապիտուլեացիան չէր դրել)…

Աշխարհագրութիւնից եւ տնտեսագիտութիւնից մի փոքր հասկացող մարդկանց համար նաեւ ուղղակի ծիծաղելի եւ զաւեշտ է նիկոլականների այն թեզը, թէ այդ երկաթգծով կապ կը հաստատւի Երեւանի եւ Սիւնիքի մարզի միջեւ… Պետական մտածելակերպից զուրկ եւ տգէտ Նիկոլը Հայաստանը տանում է կործանման՝ իրականացնելով Հայաստանի «աջարիզացիայի» ծրագիրը…»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։