Հա

Քաղաքական

14/01/2021 - 10:00

Փաշինեանն իր իշխանութիւնը պահելու համար գեներացրել է երեք միֆ. Նարեկ Մալեանը ներկայացրեց այդ միֆերը

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը ֆէյսբուքեան ուղիղ եթերում անդրադարձել է երեք միֆի, որոնցով, իր կարծիքով, Փաշինեանը փորձում է պահել իր իշխանութիւնը: Նրք խօսքով՝ այդ երեք ստերը գեներացւում եւ տարածւում է հէնց իշխանութինների ու նրանց ֆէյքերի կողմից:

«alikonline.ir» - «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալեանը ֆէյսբուքեան ուղիղ եթերում անդրադարձել է երեք միֆի, որոնցով, իր կարծիքով, Փաշինեանը փորձում է պահել իր իշխանութիւնը: Նրք խօսքով՝ այդ երեք ստերը գեներացւում եւ տարածւում է հէնց իշխանութինների ու նրանց ֆէյքերի կողմից. յայտնում է Tert.am-ը:

Մալեանի կարծիքով՝ առաջինը միֆն այն է, թէ Նիկոլ Փաշինեանը ներկայացնում է ժողովրդի իշխանութիւնը եւ եթէ նա հեռացւի, ժողովրդի իշխանութիւնը կը խլեն: «Դա սուտ է, քանի որ նա չի ներկայացնում ժողովրդին: Ժողովուրդը նրան բերելով՝ փորձել է իրականացնել իր իշխանութիւնը, սակայն կառավարման լիազօրութիւններով չի օժտել նրան, կառավարման մասով ժողովուրդն ակնկալել է, որ հմուտ կառավարիչներ կը գան: Այսինքն՝ ժողովուրդը ակնկալում էր նրա միջոցով պրոֆեսիոնալ կառավարում, ինչը տեղի չունեցաւ: Այդ առումով այս միֆը կարելի է ջարդած համարել, քանի որ ժողովրդին ներկայացնելու առումով նա արդէն ունի լեգիտիմութեան խնդիր, եթէ չասեմ՝ անդունդ, իր լեգիտիմութիւնը զրոյացւած է, իսկ կառավարման մասով ֆիասկօ է, քանի որ նշանակեց ուսապարկերին ամէն տեղ, եւ նրանք բոլորը հերթով ձախողեցին այդ ոլորտները»,- ասաց նա:

Երկրորդ միֆը, ըստ Մալեանի, այն է, որ եթէ Նիկոլ Փաշինեանը հրաժարական տայ, թուրքերը կը յարձակւեն, պատերազմ կը լինի. «Մենք ներքաշւել ենք պատերազմի մէջ հէնց Փաշինեանի տհաս թիմի գործունէութեան պատճառով: Ինչքան նա մնաց, մենք ապրելու ենք ռազմական գործողութիւնների վերսկսման աղէտի սպասման մէջ»:

Երրորդ սուտը, նրա խօսքով, այն է, որ եթէ Փաշինեանը հեռանայ, նոր իշխանութիւնը անպայման պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր փողոց են փակել Փաշինեանին իշխանութեան բերելու համար: «Ստում են ու նշում, թէ Փաշինեանն այն մարդն է, ով պահում է «նախկին բոբոներին», որ չգան ու չհոշոտեն ժողովրդին: Խիստ կասկածում եմ, որ նախկիններից որեւիցէ մէկը ցանկութիւն ունի վերադառնալու»,- ասաց նա:

Մալեանը նշեց, որ 2018 թւականից այնքան ատելութիւն է սերմանւել հասարակութեան մէջ, որ ապագայ իշխանութիւնը պարտադիր լինելու է համերաշխութեան իշխանութիւն: «Անկախ նրանից, թէ ով կը լինի այդ իշխանութիւնը, վենդետա չի լինելու: Ապագայ իշխանութիւնը պարտադիր լինելու է հանրային համերաշխութեան իշխանութիւն՝ անկախ նրանից, թէ ով կը լինի, չի լինելու վենդետա, դա բացառւում է»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։