Հա

Քաղաքական

14/01/2021 - 13:20

Փաշինեանն այնպէս արեց, որ Արցախի խնդիրն ինքնորոշման հարցից դարձաւ տարածքային վէճ

Փաշինեանն իշխանութեան եկաւ «նարնջագոյն յեղափոխութեան» արդիւնքում եւ ապացուցեց, որ ինքը ոչ կոմպետենտ առաջնորդ է: Ղարաբաղում մարտերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը քիչ էր հասկանում, թէ ինչ է կատարւում ճակատում, թէեւ հնարաւորութիւն ունէր կանխելու պատերազմը կամ վարելու այն այնպէս, որ պահպանէր իր հիմնական դիրքերը. ռուսական Rbc.ru-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը:

«alikonline.ir» - Փաշինեանն իշխանութեան եկաւ «նարնջագոյն յեղափոխութեան» արդիւնքում եւ ապացուցեց, որ ինքը ոչ կոմպետենտ առաջնորդ է: Ղարաբաղում մարտերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը քիչ էր հասկանում, թէ ինչ է կատարւում ճակատում, թէեւ հնարաւորութիւն ունէր կանխելու պատերազմը կամ վարելու այն այնպէս, որ պահպանէր իր հիմնական դիրքերը. ռուսական Rbc.ru-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը:

««Գունաւոր յեղափոխութիւնների» ֆոնին՝ իշխանութեան են գալիս հիմնականում ոչ կոմպետենտ մարդիկ, որոնք պատրաստ չեն ղեկավարել կառավարութիւնը: Փաշինեանը հասարակութիւնը բաժանել է նախկինի եւ ներկայի՝ պառակտելով հասարակութիւնը: Նոյնը Ուկրայինայում եւ այլ վայրերում է, որտեղ տեղի են ունեցել «գունաւոր յեղափոխութիւններ»:

1992-1994 թթ. ղարաբաղեան առաջին պատերազմի ժամանակ, երբ մենք յաղթեցինք Ադրբեջանին, մեզ շատ օգնեց, որ այն գլխաւորում էր Աբուլֆազ Էլչիբէյը: Այդ ժամանակ «գունաւոր յեղափոխութիւն» տերմինը դեռ չկար, բայց նա մի անձնաւորութիւն էր, որը հաւատարիմ էր հէնց այդպիսի տեսակէտներին: Հիմա Ադրբեջանն օգտւել է այն փաստից, որ մենք ունենք մեր Էլչիբէյին»,- աւելացրեց Մանուկեանը:

Նա նաեւ կարծում է, որ եթէ Սերժ Սարգսեանը մնար իշխանութեան գլուխ, պատերազմը պարզապէս չէր սկսւի: Փաշինեանը, ըստ Մանուկեանի, տապալել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, կատարել է մի շարք յայտարարութիւններ, որոնցից հետեւել է, որ Ղարաբաղի խնդիրը տարածքային վէճ է, այլ ոչ թէ ազգի ինքնորոշման հարց, եւ թոյլ է տւել Ադրբեջանին՝ գալ այն եզրակացութեան, որ կարող է պատերազմ սկսել:

Իշխանութեան գալու դէպքում Մանուկեանն իր առաջնահերթութիւններն է համարում պետական անվտանգութեան վերականգնումը բանակի հզօրացման եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների հաստատման, ինչպէս նաեւ ներքին անվտանգութեան ամրապնդման միջոցով: «Հայաստանի դէմ սպառնալիքը գալիս է շահոյթ չհետապնդող կազմակերպութիւններից: Այս բոլոր կազմակերպութիւնների հարցը պէտք է լուծւի: Բոլորս հասկացել ենք, թէ որքան վտանգաւոր է թոյլ տալ, որ դրսից ֆինանսաւորւող շատ հասարակական կազմակերպութիւններ աշխատեն երկրում, իսկ դրանք հսկայական դեր են խաղում Հայաստանում»,- ասել է Վազգէն Մանուկեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։