Հա

Քաղաքական

16/01/2021 - 09:40

«Այս մարդիկ չեն հասկացել՝ պատերազմի վերսկսումը միայն մեզնից չէ կախւած. Ադրբեջանը, Թուրքիան պատերազմից յետոյ յայտարարեցին հարւածի յաջորդ ուղղութիւնների մասին ». Տիգրան Աբրահամեանը՝ Լենա Նազարեանի յայտարարութեան մասին

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

«ԱԺ փոխխօսնակ Լենա Նազարեանը նշում է, թէ «հիմա տարբեր փորձագէտներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կը հզօրանանք, կը վերազինւենք եւ մեր բաժին յաղթանակը կունենանք։ Կը ներէք, ես այս մտածողութիւնը համարում եմ յետադիմական եւ վնասակար»։

Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերւածով չեն բաւարարւում եւ պատերազմից յետոյ բաց տեքստով յայտարարեցին հարւածի յաջորդ ուղղութիւնների մասին։

Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զէնքով կայ փրկութիւն։

Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախւած։

Այս մարդիկ այդպէս էլ չիմացան, թէ ինչ է բանակը եւ ինչ դեր ունեն նրա մասնիկը համարւող մարդիկ՝ ժամկէտայինները, պայմանագրայինները, սպաները։

Այս մարդիկ ոչ միայն պարտւել են, այլ շարունակում են պարտութեան ընթացքը, սրանք յաղթանակի մասին նոյնիսկ վախենում են մտածել կամ գուցէ երազել՝ ոնց կուզէք հասկացէք, որովհետեւև իրենց համար առաջնայինը ոչ թէ հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհւած ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտօնն ու բարեկեցութիւնը։

Հէնց այսպէս էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամէն ինչ՝ ազգային արժանապատւութիւնից մինչեւ պետական ինստիտուտներ, արժէքներ, մարտիկի ոգի, սրբութիւն չգիտակցելով, որ մէկ է՝ բոլորս միեւնոյն նաւում ենք եւ յաջորդ հարւածների ծանր հետեւանքները բոլորս ենք զգալու, այդ թւում՝ իրենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։