Հա

Քաղաքական

16/01/2021 - 09:45

«Փաշինեանը հրահանգել է շրջանառութեան մէջ դնել հասարակութեան ականջը շոյող նախագծեր․ պոպուլիստական թեմաների պակաս չի լինի». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Փորձագէտները, քաղաքական ուժերը եւ հասարակութեան ստւար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանութիւն է. բոլոր պետական գերատեսչութիւններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մէջ մտնել ու ասոցացւել իշխանական ներկայացուցիչների հետ։

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Փորձագէտները, քաղաքական ուժերը եւ հասարակութեան ստւար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանութիւն է. բոլոր պետական գերատեսչութիւններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մէջ մտնել ու ասոցացւել իշխանական ներկայացուցիչների հետ։

Սակայն Նիկոլ Փաշինեանն ու թիմի «յունանաւետիսեանական» ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են այնպիսի տպաւորութիւն ստեղծել, թէ ամէն ինչ նորմալ է, եւ կեանքն ընթանում է իր բնականոն հունով։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ Նիկոլ Փաշինեանը հրահանգել է, որ իշխանութեան տարբեր ներկայացուցիչները շրջանառութեան մէջ դնեն հանրութեան ականջը շոյող նախագծեր, օրէնսդրական նախաձեռնութիւններ եւ թեզեր։

Այդ կերպ փորձ կարւի իմիտացիա ստեղծել, թէ երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է եւ «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացութեան տալ պարտութիւնը, հազարաւոր զոհերն ու տարածքային կորուստները։

Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխութիւններ, վեթինգ, ապօրինի շինութիւնների օրինականացում եւ այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրութիւնը շատ զգայուն է։ Աւելին, ըստ մեզ հասած տեղեկութիւնների, Փաշինեանը նաեւ յանձնարարել է ուսումնասիրել, թէ, օրինակ՝ ինչ հնարաւորութիւն կայ մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խօսելու»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։