Հա

Քաղաքական

16/01/2021 - 10:00

«Մոսկւայում Փաշինեանը պէտք է պայման դնէր՝ մինչեւ գերիների հարց չլուծւի, այլ հարց չքննարկել, հակառակ դէպքում դուռը «շրխկացնէր», գնար․ ստորացւած մարդը ոչ մի դէպքում նման բան չի կարող անել»․ Վազգէն Մանուկեան

Պատերազմի ամենասկզբում գտնւում էի Արցախում, ամենաահաւոր տպաւորութիւնը թողնում էին ԱԹՍ-ները։ Իրենք արդէն օգտագործում էին այն տեխնոլոգիաները, որոնցից մենք պէտք է պաշտպանւէինք, բայց պաշտպանւած չէինք, որովհետեւ կիմարութիւն էինք արել զէնք գնելիս, չէինք պատրաստւել պատերազմին։ Այս մասին Գիւմրիում քաղաքացիների հետ հանդիպմանը յայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը։

«alikonline.ir» - Պատերազմի ամենասկզբում գտնւում էի Արցախում, ամենաահաւոր տպաւորութիւնը թողնում էին ԱԹՍ-ները։ Իրենք արդէն օգտագործում էին այն տեխնոլոգիաները, որոնցից մենք պէտք է պաշտպանւէինք, բայց պաշտպանւած չէինք, որովհետեւ կիմարութիւն էինք արել զէնք գնելիս, չէինք պատրաստւել պատերազմին։ Այս մասին Գիւմրիում քաղաքացիների հետ հանդիպմանը յայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը։

Նրա խօսքով՝ պատերազմից մի քանի օր անց զինւորական ղեկավարութիւնը եկաւ այն եզրակացութեան, որ պէտք է ամէն ինչ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար եւ գնալ բանակցութիւնների։

«Ոչ մի ձեւով պատերազմը չկանգնեցւեց։ Եթէ այդ ժամանակ պատերազմը կանգնեցւէր, մենք մի քանի հազար զոհ չէինք ունենայ, եւ տարածքների զգալի մասը մեր ձեռքում կը լինէր։ Դա չարւեց։ Դա քաղաքականութի՞ւն է, թէ՞ անխելքութիւն։ Դա կա՛մ յիմարութիւն է, կա՛մ պետական մտածողութիւն չունենալ, կա՛մ դաւաճանութիւն։ Ընտրէք, որը ուզում էք։ Այդպիսի մարդը կարո՞ղ է լինել պետութեան ղեկավար»,- յայտարարեց Մանուկյեանը։

Նա նշեց, որ պատերազմից օրեր անց այն կանգնեցնելու կոչ են արել նաեւ Արցախի նախկին նախագահները, միաւորւել ու նոյն կոչն են արել ՀՀ երեք նախկին նախագահները, սակայն Փաշինեանն այդ դեէպքում եւս ոչինչ չի արել։

Նրա խօսքով՝ պայմանագրի կնքումից յետոյ էլ դաւաճանութիւնը շարունակւել է, քանի որ ըստ յայտարարութեան՝ յանձնւող տարածքներից բացի զօրքը պէտք է կանգնէր այն տեղում, որտեղ կանգնած էր, իսկ հայկական զօրքը Զանգելանում եւ Կուբաթլուում տասնեակ կիլոմետր առաջ է եղել, սակայն Փաշինեանը հրամայել է, որ զօրքը նահանջի, դրա համար էլ այժմ խնդիրներ կան Սիւնիքի սահմաններում։

Ըստ Մանուկեանի՝ երբ Փաշինեանը գնացել էր բանակցութիւնների, պէտք է պայման դնէր՝ մինչեւ գերիների հարց չլուծւի, ուրիշ հարց չպէտք է քննարկւի, հակառակ դէպքում դուռը «շրխկացներ», դուրս գար․ «Նիկոլը կարո՞ղ է նման բան անել․ վախեցած, պարտւած, ստորացւած մարդը կարո՞ղ է համարձակ քայլ անել միջազգային ասպարէզում․ ոչ մի դէպքում»,- ասաց Մանուկեանը։

Անդրադառնալով Փաշինեանին աջակցողներին՝ Մանուկեանն ասաց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ իրենց ուղեղի մէջ ինչ է դրւած։ Փաշինեանը 2.5 տարւայ ընթացքում ոչ մի պետական ճիշտ որոշում չի ընդունել, մեր երեխաներին դրել է սրի տակ, Հայաստանը դարձել է երկրորդական պետութիւն։ Եթէ մարդիկ կան, որ մտածում են՝ Արցախը տւեցինք, ազգային հարց է, բայց կենսական տեսակէտից հիմա ճանապարհ կը բացենք, մի քիչ կը հարստանանք․ սո՛ւտ է։ Ես չգիտեմ աշխարհում մի թոյլ պետութիւն, որի կենսամակարդակը բարձր լինի։ Յոյս չունենաք, որ թոյլ երկրում դուք լաւ էք ապրելու, վատ էք ապրելու։ Մինչեւ երկիրը ոտքի չկանգնի, չի ստացւելու լաւ ապրել»,- ասաց Մանուկեանը։

Նրա խօսքով՝ պէտք է ձեւաւորւի ժամանակաւոր կառավարութիւն, որը պէտք է այնպէս անի, որ կատարւեն յայտարարութեան կէտերը, վերադարձւեն գերիները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։