«Հրապարակ»-ը գրում է. «Մոսկովեան այցից վերադառնալիս Փաշինեանին ուղեկցող պատւիրակութիւնը նկատել է, որ նա ահաւոր ընկճւած է։
«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Մոսկովեան այցից վերադառնալիս Փաշինեանին ուղեկցող պատւիրակութիւնը նկատել է, որ նա ահաւոր ընկճւած է։ Փաշինեանը չի թաքցրել, որ ձախողւել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթէ ապահովէր, իր դէմ այլեւս խաղ չէր լինի՝ ընդդիմութեանը յուժկու հարւած կը հասցնէր։
Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թէ ստորագրւած թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ յաղթանակ» էր, եւ անգամ խորամանկութիւն է արել, ասելով՝ չեմ հասկանում, թէ որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
Յայտարարել է, որ դա բացառապէս մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կա՛մ հերթական մանիպուլեացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկւատութիւնը, որ յունւարի 11-ի փաստաթուղթը յաղթանակ է համարում»: