Հա

Քաղաքական

16/01/2021 - 10:55

«Փաստ». «Փաշինեանն ինչպէս մեղաւորներ է «նշանակում», այնպէս էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքը, պարտութիւնը եւ հետպատերազմեան զարգացումները մէկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինեանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելութիւնը։ Եւ այս իրադրության պայմաններում նոյնիսկ աւելորդ է խօսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինեանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մէջ ուժ գտնի շատ աւելի կարեւոր խնդիրների լուծման համար։

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքը, պարտութիւնը եւ հետպատերազմեան զարգացումները մէկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինեանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելութիւնը։ Եւ այս իրադրության պայմաններում նոյնիսկ աւելորդ է խօսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինեանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մէջ ուժ գտնի շատ աւելի կարեւոր խնդիրների լուծման համար։

Եւ այս պայմաններում գրեթէ կասկածի տեղիք չի թողնում այն հարցը, որ Փաշինեանը պէտք է հեռանայ, բայց վերջինս ամէն ջանք գործադրում է, որպէսզի մնայ իշխանութեան։ Նա վեց ամիս ժամանակ է խնդրում իր ներկայացրած ճանապարհային քարտէզում նշւած ծրագրերն իրականութիւն դարձնելու համար, իսկ միւս կողմից էլ զբաղւած է մեղաւորների փնտրտուքով, որպէսզի պարտութեան մեղքը բարդի նրանց վրայ։

Բայց տեսնելով, որ դժգոհութիւններն աւելի են խորանում եւ երկրի վիճակն էլ ծանրանում է, Նիկոլը դաշտ է նետել արտահերթ ընտրութիւնների մասին խայծը՝ յոյսով, որ տարբեր լծակների կիրառման արդիւնքում կարող է հնարաւորութիւն ստանալ շարունակել մնալ իշխանութեան։ Փաշինեանն ամբողջ ուժով կառչած է աթոռից, քանի որ թերեւս քաջ գիտակցում է, որ այդ աթոռից հեռանալուց յետոյ, որպէս ձախողւած եւ պարտւած ղեկավար, այլեւս քաղաքականութեան մէջ անելիք չի ունենալու եւ յայտնւելու է զարգացումների յետնախորշում (մնացեալը իրաւական հարթութեան մէջ է)։

Բայց այսօր երկիրն այնպիսի հրատապ անվտանգային, հումանիտար եւ սոցիալտնտեսական խնդիրների առաջ է կանգնած, որ մօտակայ փուլում արտահերթ ընտրութիւնների մասին խօսելն ուղղակի աւելորդ է։

Առաւել եւս այն պայմաններում, երբ իշխանութեան կը լինի Փաշինեանը. այդ դէպքում ընտրութիւններն ի սկզբանէ կարելի է համարել ոչ լեգիտիմ: Դրա համար էլ առաջատար ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է արտահերթ ընտրութիւնների անցկացման փաշինեանական տարբերակը։ Սակայն Փաշինեանը իր իշխանութիւնը երկարաձգելու հիմնական եղանակը տեսնում է հէնց այդ ճանապարհով։ Եթէ ընդդիմութիւնը նպատակայարմար չի համարում արտահերթ ընտրութիւնների անցկացումը, ապա միայն իշխանութեան նախաձեռնութեամբ անցկացւելիք այդ գործընթացը մեր հասարակութեան եւ միջազգային հանրութեան աչքին կորցնում է իր լեգիտիմութիւնը եւ հիմնաւորւածութիւնը։

Սակայն ընտրութիւնների անցկացումը լեգիտիմացնելու համար Փաշինեանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների «նշանակմանը»։ Սա նրա սովորութիւնն է. ինչպէս «նշանակում» է այս կամ այն հարցի մեղաւորներ, այնպէս որոշ, այսպէս կոչւած, «մարդ-կուսակցութիւնների» փորձում է գործօն դարձնել, աւելի ստոյգ՝ դերակատար: Սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանն էր նման հանդիպումների շարք նախաձեռնել, իսկ հիմա նաեւ Նիկոլ Փաշինեանը։ Ընդ որում, դրանք բոլորն էլ ընդգծւած արեւմտեան կողմնորոշմամբ ու հակառուսական տրամադրութիւններ ունեցող ուժեր են: Պարզ է, որ այսպիսով Փաշինեանը յոյս ունի այդ «ուժերի» միջոցով կեղծ ընդդիմութիւն ձեւաւորել, որը ոչ միայն ճանապարհ կը հարթի արտահերթ ընտրութիւնների անցկացման համար, այլեւ անհրաժեշտութեան դէպքում «ընդդիմութիւն» կը խաղայ նաեւ խորհրդարանում:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինեանը մեծամասնութիւն կազմելու որեւէ նոյնիսկ հեռաւոր շանս չունի, իսկ նշեալ անձինք ոչ մի կշիռ ու հեղինակութիւն չունեն, նման պատկեր ստանալու համար ընտրութիւնները պարզապէս պէտք է կեղծել: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ «կուսակցութիւնների» ղեկավարները քաղաքական առումով որեւէ լուրջ յայտ չեն կարող ներկայացնել, պատկերաւոր ասած՝ նրանք անգամ իրենց բակում վարկանիշ չունեն, ուր մնաց, որ ընտրութիւններում կարողանան պատւաւոր տեղ զբաղեցնել։

Միւս կողմից՝ իրական ընդդիմութիւնը պէտք է կոնկրետ կողմնորոշւի իր հետագայ քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մօտեցումները եւ իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպէսզի գործող իշխանութիւնների՝ անգործունակ ճանաչւելուց յետոյ ճանապարհ բացւի ոչ թէ կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականութեան համար, որովհետեւ այն ամենը, ինչ երկուսուկէս տարի անում է այս իշխանութիւնը, տասնեակ հազարաւոր կիլոմետրերով հեռու է քաղաքականութիւնից։

Ու շատ կարեւոր է, որ իրական ընդդիմութիւնը ներկայացնող ուժերը կարողանան մի կողմ դնել մանր-մունր տարաձայնութիւնները եւ իրենց ներուժը միաւորեն ձախողւած իշխանութիւններին ասպարեզից հեռացնելու եւ Հայաստանի վերականգնման օրակարգի շուրջ։ Եթէ իսկապէս դա ցանկանում են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։