Հա

Քաղաքական

16/01/2021 - 12:45

Ահարոն Վարդանեան. «Բոլորը զինւում են, ցուցադրում են իրենց ուժը, իսկ ի՞նչ ենք անում մենք»

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Նայում եմ միջազգային լրահոսը.

Իրանը նոր սերնդի հրթիռներով զօրավարժութիւններ է անում, ընդհանրապէս, վերջին երեք ամիսներին հարեւան Իրանում մի զօրավարժութեան աւարտը, կարելի է ասել, միւսի մեկնարկն է՝ է՛լ ռազմածովային, է՛լ հրթիռային, է՛լ ԱԹՍ-ներով, է՛լ ցամաքային եւ այլն։

Ալիեւը Շուշիում մեզ կրկին երկաթեայ բռոնցքով է սպառնում։

Իրանը եւ Ադրբեջանը քննարկում են առկայ աշխարհաքաղաքական պայմաններում յարաբերութիւնները դրանց յարմարացնելու հնարաւորութիւնները։

Իրանի եւ Թուրքիայի ԶՈՒ-երը ընդլայնում են իրենց յարաբերութիւնները սահմանապահ ծառայութեան ոլորտում։

Հիւսիսային Կորէայում միջուկային մարտագլխիկներ կրող նոր հրթիռներով զօրահանդէս են կազմակերպում։

Հնդկաստանում էլի նոր հրթիռներ են փորձարկում։

Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը քննարկում են ինչպէս ռազմական, այնպէս էլ քաղաքական ոլորտում համագոծակցութեան նոր հեռանկարներ եւ այլն եւ այլն։

Մի խօսքով, բոլորը զինւում են, ցուցադրում են իրենց ուժը, նոր դաշնակիցներ են փնտրում, պատրաստւում են պատերազմի։

Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Փորձում ենք խաղաղութիւն հաստատել մի տարածաշրջանում, որտեղ բոլորը մինչեւ ատամները զինւում են եւ պատերազմի են պատրաստւում, որտեղ յարգւում է ուժը, որտեղ ուժն է ծնում իրաւունք։

Փորձում ենք մէկի հետ խաղաղութիւն հաստատել, որն օրը մէջ պարբերութեամբ մեզ իր երկաթեայ բռունցքով է սպառնում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։