Արդէն տեղեկացրել ենք, որ «Հայրենիքի փորկութեան շարժումը» նախաձեռնել է մարզային հանդիպումներ: Այդ հանդիպումների շրջանակում շարժամն առաջնորդ Վազգէն Մանուկեանն ու միւս ներկայացուցիչներն այսօր՝ յունւարի 16-ին այցելել են Վանաձոր:
«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ «Հայրենիքի փորկութեան շարժումը» նախաձեռնել է մարզային հանդիպումներ: Այդ հանդիպումների շրջանակում շարժամն առաջնորդ Վազգէն Մանուկեանն ու միւս ներկայացուցիչներն այսօր՝ յունւարի 16-ին այցելել են Վանաձոր:
Այս իշխանութեան, մասնաւորապէս, Նիկոլ Փաշինեանի մէկ օր աւել իշխանութեան մնալը կորուստ է մեր երկրի եւ պետութեան համար: Այս մասին Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանը:
«Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս եւ հետեւողականօրէն մեր երկիրը տանում է կործանման»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելեանն ասաց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտէզ եւ առաջարկել են, որ նախ Նիկոլ Փաշինեանը հրաժարական տայ, անցումային կառավարութիւն ձեւաւորւի եւ լուծի կարեւոր խնդիրներ: Լուծւող խնդիրներից առաջնայինները նա համարեց հասարակական համերաշխութեան տիրելը եւ թշնամանքին վերջ դնելը: «Այսօր մեր երկիրը անտէր է, տեսնում ենք, որ թուրքը յայտնջում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանութիւնը վտանգջած է»,- ասաց նա եւ նշեց, որ պէտք է նաեւ յարաբերութիւնները կարգաւորւի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ:
«Պետական ապարատի քայքայումը պէտք է կանխել, մեր երկրին սպասում է սոցիալ- տնտեսական աղէտ»,- ասաց նա: