Հա

Քաղաքական

18/01/2021 - 09:14

Արարատ Միրզոյեանը ծաղրել է Թուրքիան սպառնալիք համարող հայ փորձագէտներին եւ ՌԴ յատուկ ծառայութիւններին

ՀՀ Ազգային ժողովի ներկայիս նախագահ Արարատ Միրզոյեանը դեռեւս 2012 թ. սոցիալական ցանցում կատարած գրառմամբ քննադատել է հայ փորձագէտներին՝ նշելով, որ նրանց՝ Թուրքիայի կողմից տարածաշրջանային կայունութեանը սպառնալու մասին կարծիքների ակտիւացումը պայմանաւորւած է ՌԴ յատուկ ծառայութիւնների հրահանգով։

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի ներկայիս նախագահ Արարատ Միրզոյեանը դեռեւս 2012 թ. սոցիալական ցանցում կատարած գրառմամբ քննադատել է հայ փորձագէտներին՝ նշելով, որ նրանց՝ Թուրքիայի կողմից տարածաշրջանային կայունութեանը սպառնալու մասին կարծիքների ակտիւացումը պայմանաւորւած է ՌԴ յատուկ ծառայութիւնների հրահանգով։

Նա նաեւ յատուկ ծաղրանքով է խօսում ինչպէս Թուրքիայի սպառնալիքների մասին բարձրաձայնող հայ փորձագէտների, այնպէս էլ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի յատուկ ծառայութիւնների մասին։

Ա. Միրզոյանի յիշեալ անդրադարձը՝ ստորեւ.

Յիշեցնենք, որ յունւարի 16-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը յայտարարել էր, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյեանը 2005-ից Թուրքիայի յատուկ ծառայութիւնների գործակալ է:

Ըստ Մինասեանի՝ Թուրքիայի յատուկ ծառայութիւնների կողմից հաւաքագրւելուց որոշակի ժամանակ անց, Արարատ Միրզոյեանը յայտնւում է ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում: Նա հրաւիրւում է ՀՀ ԱԱԾ եւ վերահաւաքագրւում է ՀՀ յատուկ ծառայութիւնների կողմից՝ դառնալով երկկողմ գործակալ:

Մինասեանի խօսքով՝ աւելի ուշ թուրքական յատուկ ծառայութիւնների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինեանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։

«Ժամանակը գնաց, եւ թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում յեղաշրջում, եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ դարձաւ այն թիւրիմացութիւն մարդասպան դաւաճանը, որը ցաւօք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձաւ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խօսում եմ, Արարատ Միրզոյեանն է։ Ցաւօք սրտի, սա իրականութիւն է»,- յայտարարեց Մինասեանն ու որպէս ապացոյց ընթերցեց Արարատ Միրզոյեանի դիմումը՝ հասցէագրւած ԱԱԾ-ին։ Դիմումը, ըստ նախկին դեսպանի, գրւել է 2007-ին։

Նա խոստոցաւ դիմումը հրապարակել թելագրամի իր ալիքում, որպէսզի «կարդաք ու համոզւէք, որ մեր երկրի համար երկու պաշտօնեան գործակալ է, ագենտ, ինչպէս նաեւ շատերը»։

Աւելի ուշ Միքայէլ Մինասեանը թելեգրամի իր էջում հրապարակեց դիմումը, որի ներքոյ 2007 թւականի նոյեմբերի 7-ին ստորագրել է ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։