Հա

Քաղաքական

18/01/2021 - 09:50

«Փաշինեանի հրաժարականի պահանջով առաջարկներին իշխանութիւններն արձագանքում են լոկ մէկ ձեւով՝ սադրանքներով՝ օգտագործելով ե՛ւ վարչական ռեսուրսները, ե՛ւ իրաւապահ մարմինները». Գ. Մանուկեան

Փաշինեանի հրաժարականի պահանջի վերաբերեալ մարզերի բնակիչների արձագանքի մասին միայն կասեմ, որ մարդկանց ջերմ ընդունելութեանը, մտահոգութիւններին տեսակէտների կիսմանը, առաջարկներին, իշխանութիւններն արձագանքում են լոկ մէկ ձեւով՝ սադրանքներով՝ օգտագործելով ե՛ւ վարչական ռեսուրսները, ե՛ւ իրաւապահ մարմինները, ՊՆ իրաւապահ համակարգը, նաեւ՝ որոշ քաղաքացիների քաղաքացիական անգրագիտութիւնը:

«alikonline.ir» - Փաշինեանի հրաժարականի պահանջի վերաբերեալ մարզերի բնակիչների արձագանքի մասին միայն կասեմ, որ մարդկանց ջերմ ընդունելութեանը, մտահոգութիւններին տեսակէտների կիսմանը, առաջարկներին, իշխանութիւններն արձագանքում են լոկ մէկ ձեւով՝ սադրանքներով՝ օգտագործելով ե՛ւ վարչական ռեսուրսները, ե՛ւ իրաւապահ մարմինները, ՊՆ իրաւապահ համակարգը, նաեւ՝ որոշ քաղաքացիների քաղաքացիական անգրագիտութիւնը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը: 

«Դէպի մարզեր հանդիպումները շարունակւելու են, որովհետեւ Հայաստանը միայն Երեւանը չէ: Շատ կարեւոր է նաեւ մարզերի բնակցութեան ե՛ւ տրամադրութիւնը ե՛ւ դիրքորոշումները»,- ասաց Մանուկեանը եւ շեշտեց, որ ցանկացած քաղաքացու կարծիք լսելու եւ հաշւի են առնելու:

Անդրադառնալով վերջին շրջանում իշխանութեան ներկայացուցիչների վերաբերեալ աղմկայարոյց բացայայտումների թեմային, որոնց քաղաքացիների մի մասը չի հաւատում՝ շարունակելով պաշտպանել Նիկոլ Փաշինեանի թիմակիցներին՝ Մանուկեանը ընդգծեց, որ այս պարագայում քաղաքացիների արձագանքի մասին խօսելը շատ յարաբերական է, քանի որ շատերը դուրս չեն գալիս պայքարի, բայց շարունակում են իրենց շրջապատում խօսել, իրենց ներսում ծանր ու թեթեւ անել, այն պարագայում, երբ, օրինակ, 2018 թւականին եղել են Փաշինեանի հանրահաւաքի մասնակից:

«Միւսը կարող է լռում է, որվհետեւ ընտրութիւններին քւէարկել է Նիկոլ Փաշինեանի ուսապարկերի համար, այդ պատճառով հրապարակային դիրքորոշում չի յայտնում: Դրա համար պէտք չէ ընդհանրական կարծիք կազմել այս պահին Հանրապետութեան հրապարակում հաւաքւած քաղաքացիների թւի վերաբերեալ. լինի երկու անձ կամ երկու հարիւր անձ, սրա վերաբերեալ գնահատական բարձացնելը շատ հեղհեղուկ կը լինի: Փաստ է մի բան, որ ամէն քայլափոխի մարդիկ քննադատում են, դատապարտում են»,- շեշտեց Մանուկեանը:

Մանուկեանի խօսքով՝ փաստ է մի բան, որ իշխանութեան արածի արդիւնքում մարդիկ ցնցման մէջ են, քաղաքացիների մօտ բացակայում է ապագայում ամէն ինչ լաւ լինելու յոյսը, վստահութիւնը, եւ մեծ է թեւաթափութիւնը: Փաշինեանի`շարունակ կրկնւող այն խօսքին, թէ շարունակելու է իր պաշտօնավարութիւնը, մինչեւ արտահերթ ընտրութիւններից, որից յետոյ արդէն պարզ կը լինի, թէ որն է ժողովրդի իրական պահանջը, Մանուկեանը արձագանքեց.

«Փաշինեանը հրաժարական է տալու, դրա համար ամէն ինչ արւելու է, քաղաքացին ամէն ինչ անելու է: Յանուն իր ընտանիքի, երկրի, ազգականի ՀՀ քաղաքացին կանգնելու է ոտքի: Մենք պարտաւոր ենք պայքարը մինչեւ վերջ տանել, որովհետեւ ես վստահ եմ, որ տասնեակ քաղաքացիներ Փաշինեանի հրաժարականի կենսական պահանջն ու անհրաժեշտութիւնը զգում են, որպէսզի իրենց արժանապատւութիւնը յետ բերեն»,- ընդգծեց Մանուկեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։