Հա

Քաղաքական

18/01/2021 - 11:24

«Թուրանական միջանցք» Հայաստանով. ռիսկեր ու վտանգներ Երեւանի ու Թեհրանի համար

Իրանագէտ, ԵՊՀ արևելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «armeniansputnik.am»-ի «Հակահարւած» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ Մինսկի խմբի համանախագահների գործունէութեան հեռանկարին, յետպատերազմեան իրողութիւններին։

«alikonline.ir»- Իրանագէտ, ԵՊՀ արևելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «armeniansputnik.am»-ի «Հակահարւած» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ Մինսկի խմբի համանախագահների գործունէութեան հեռանկարին, յետպատերազմեան իրողութիւններին։

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ` ակնյայտ է, որ ռուսական շահերից չի բխում Արցախի գոյութիւնն առանց որևէ կարգավիճակի, հակառակ պարագայում այդտեղ ռուս խաղաղապահներ տեղակայելու տրամաբանութիւնն ըստ էութեան չէր աշխատելու, հետեւաբար ռուս համանախագահ Պոպովի մեկնաբանութիւնները տեղաւորւում են յիշեալ տրամաբանութեան մէջ։ 

«Բոլորի համար շատ պարզ է, որ ռուս խաղաղապահները կը ցանկանային վերահսկել շատ աւելի մեծ տարածք` իրենց ներկայութեամբ ապահովելով նաև սեփական պետութեան անվտանգութիւնը, ուստի գոնէ ԼՂԻՄ–ի նախկին սահմաններում Արցախի կարգավիճակի ճանաչումը կամ ամրագրումը պէտք է որ բխի ռուսական շահերից»,– նշեց իրանագէտը։ 

Ոսկանեանի կարծիքով` գործընթացներն այդուհանդերձ Հայաստանի գործող իշխանութեան ապաշնորհութեան պատճառով ընթացել են անտրամաբանական հունով եւ այստեղ տուժել է ոչ միայն մեր, այլև մեր դաշնակցի շահը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։