Հա

Քաղաքական

18/01/2021 - 12:32

Նիկոլ Փաշինեանի մանկութեան երազանքը

Ժամանակակից հասարակութիւններին բնորոշ է սպառողական բնոյթը։ Սպառողական հասարակութիւնների կամ կոնսյումերիզմի՝ որպէս գաղափարախօսութեան սկզբնաւորման շրջան է համարւում անցած դարի 60-ական թւականները, ինչը, իհարկէ, պայմանական թւագրութիւն է։ Լայն իմաստով, կոնսիւմերիզմը կամ սպառողական հոգեբանութիւնը կապիտալիզմի որոշակիօրէն գռեհիկ արտայայտութիւնն է, որը տարբեր տեսութիւնների ու մոդելների տեսքով արտայայտւել է նախ տնտեսագիտութեան մէջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսութեան զարգացման հիմնական խթանն է։

Արշաւիր Իշխանեան

Ժամանակակից հասարակութիւններին բնորոշ է սպառողական բնոյթը։ Սպառողական հասարակութիւնների կամ կոնսյումերիզմի՝ որպէս գաղափարախօսութեան սկզբնաւորման շրջան է համարւում անցած դարի 60-ական թւականները, ինչը, իհարկէ, պայմանական թւագրութիւն է։ Լայն իմաստով, կոնսիւմերիզմը կամ սպառողական հոգեբանութիւնը կապիտալիզմի որոշակիօրէն գռեհիկ արտայայտութիւնն է, որը տարբեր տեսութիւնների ու մոդելների տեսքով արտայայտւել է նախ տնտեսագիտութեան մէջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսութեան զարգացման հիմնական խթանն է։

Զուտ տնտեսագիտօրէն դա այդպէս է, սակայն խնդիրն այն է, որ կոնսյումերիզմը չի սահմանափակւում միայն տնտեսական յարաբերութիւններով, իրականում այն վաղուց դարձել է հանրային հոգեբանութիւն, աշխարհայացք, գաղափարախօսութիւն, որի հիմքում ընկած է ինքնին սպառումը և էլի սպառումը կամ աւելի շատ սպառումը։ Ժամանակի մէջ դա անհատական եւ հանրային կեանքը նիւթականացնում է այնքան ու այնպէս, որ հոգևոր արժէքները, նիւթականի հետ չկապւած ամենայնը մղւում է երկրորդական, երրորդական պլան եւ դադարում է մոտիւացնել անհատին ու հասարակութեանը։

Բացի այդ, սպառողական հոգեբանութեամբ առաջնորդւող հասարակութիւնն այդ վերաբերմունքը տարածում է ամէն ինչի, այդ թւում՝ նաև հոգևոր արժէքների, իսկ վերջինների թւում՝ նաև քաղաքականութեան  նկատմամբ։ Քաղաքական կեանքում կոնսիւմերիզմի ամենավառ արտայայտութիւնը պոպուլիզմի՝ որպէս գաղափարախօսութեան, իսկ իրականում՝ գաղափարախօսութեան բացակայութեան յաղթանակն է։

Պոպուլիզմը կոնսյումերիզմն է քաղաքական կեանքում, իսկ եթէ յաղթանակում է՝ նաեւ պետական կառավարման ասպարեզում։ Սպառողական հասարակութեան հիմնական շարժիչ ուժը հնարաւորինս էժան ու հնարաւորինս շատ ապրանքների ձեռքբերումն է։

Պոպուլիզմը նոյնն է՝ քաղաքականութեան մէջ, այն հնարաւորինս ցածրարժէք է ու դիւրամարս եւ ամենուր է, եթէ դրա կրողները գալիս են իշխանութեան։

Կոնսիւմերիզմի առանձնայատկութիւններից մէկը, իսկ գուցէ գլխաւորն այն է, որ դրա կրողների համար գործնականում չկայ այլ արժէք, քան սպառումն ինքնին։ Իսկ երբ դա արտայայտւում է նաև քաղաքականութեան մէջ, ստացւում է մօտաւորապէս այն, ինչին ականատես ենք հիմա Հայաստանում՝ հասարակութեան արժէքային համակարգում պետութիւնը, պետականութիւնը, համազգային նպատակները եւ նման այլ կատեգորիաներ գրեթէ տեղ չունեն։ Մարդիկ ընդամենը ցանկանում են լաւ ապրել, եթէ անգամ այդ լաւ կեանքն ապահովւելու է այն երկրների միջոցով, որոնք ընդամենը երկու ամիս առաջ սպանել են հազարաւոր հայորդիների, գրաւել են Արցախն ու ցանկանում են գրաւել Հայաստանի՝ առայժմ հարաւային հատւածները։

Հասարակութիւնը կարծես հաշտ է այդ գրաւումների հետ, որովհետև դրա փոխարէն՝ առաջարկւում է «լաւ կեանք»։ Իրականում հէնց այս՝ կոնսյումերական գաղափարախօսութեան քարոզով են զբաղւած իշխանութեան այսօրւայ ներկայացուցիչները։ Նրանք՝ որպէս կոնսիւմերիզմի կրողներ, մի անգամ յաջողութեան են հասել 2018 թւականին, իսկ այսօր փորձում են ապահովել ադրբեջանաթուրքական տնտեսական առաջխաղացումը, որը սպառողականութեան հարթութիւնում կարող է անգամ շատ յաջողւած մոդել դառնալ։ Որովհետև նոյն այս իշխանութեանը յաջողւել է անցած երկուսուկէս տարիներին կազմաքանդել հակասպառողական կամ հոգևոր հիմնական կառոյցները՝ եկեղեցին, աւանդոյթները, հանրային բարոյականութեան հիմնական իմպերատիւները։ Եւ քանի որ նրանք յաջողել են այդ հարցում, հիմա իրականացնում են իրենց առաքելութեան գուցէ վերջին արարը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային սպառողական հաբ, որում հիմնական վաճառողի կամ մատակարարի դերն էլ դարձել է Նիկոլ Փաշինեանի երազանքը։ Մանկութեան երազանքը՝ ըստ ամենայնի։

 

«168.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։