Հա

Քաղաքական

18/01/2021 - 12:34

Հայաստանի վերածնունդը եւ հայկական վերանւաճումն անխուսափելի անհրաժեշտութիւն են

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Արցախեան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական յաջողութիւնը նաեւ Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թիւրքալեզու հանրապետութիւնների համար։ 

«alikonline.ir»- Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Արցախեան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական յաջողութիւնը նաեւ Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թիւրքալեզու հանրապետութիւնների համար։ 
Բանն այն է, որ դրանով Թուրքիան լրջագոյն խաղաքարտ ստացաւ առնւազն Ղազախստանին և Ուզբեկստանին «ապացուցելու», որ Անկարայի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է հաւասար լինել Մոսկւայի հետ դաշինքին և ապահովել «յաջողութեան պատմութիւն» նոյնիսկ ռազմական բախման դէպքում։ 
Հէնց այս համատեքստում պէտք է դիտարկել Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին մեզանում ուշադրութեան գրեթէ չարժանացած այցը Կենտրոնական Ասիայի այդ երկու պետութիւններ և ռազմական համագործակցութեանը միտւած պայմանագրերի կնքումը, որոնք, եթէ իրերն իրենց անունով կոչենք, Էրդողանի առայժմ պատրանքային «Թուրանական բանակի» ստեղծման ծրագրի սկզբնական բաղադրիչներից են։ 
Հայաստանում իրեն իշխանութիւն համարող ապազգային, ապաշնորհ եւ դաւաճանական վարչախմբի պատճառով վերջին պատերազմում մեր ցաւալի պարտութիւնը էրդողանական ցնորամիտ պատրանքների իրականացման համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական «ճակատներում», ուստի Հայաստանի վերածնունդը եւ հայկական Վերանւաճումն անխուսափելի անհրաժեշտութիւն են աշխարհաքաղաքական աւելի լայն կտրւածքով, քան կարող է մեզ թւալ առաջին հայացքից»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։