Հա

Քաղաքական

18/01/2021 - 13:44

Ռուս խաղաղապահներն աւելի քան 18 հազար քմ տարածք են ախտահանել Լեռնային Ղարաբաղի տարածքում

Ռուս խաղաղապահ զօրախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանութեան յատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«alikonline.ir»- Ռուս խաղաղապահ զօրախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանութեան յատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացւում են ամէն օր` կորոնավիրուսային վարակի եւ այլ հիւանդութիւնների տարածումը կանխելու նպատակով:

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանութեան յատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրւած է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպէս նաև շնչառական օրգանների, դէմքի եւ աչքերի անհատական պաշտպանութեան միջոցներով: Ախտահանումն իրականացւում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով եւ քլոր պարունակող լուծոյթներով:

Ախտահանումն իրականացւել է խաղաղապահների շտաբում, դիտակէտերում ևւ նրանց բնակութեան վայրերում:

Այսօրւայ դրութեամբ ախտահանւել է աւելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թւում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակէտերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։