Հա

Քաղաքական

18/01/2021 - 13:45

Արման Թաթոյեանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը տեղեակ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս անընդհատ բարձրացնում է գերիների հարցը, բայց որոշել է ինքն էլ դիմել՝ ներկայացնելով ինքնուրոյն դիտարկումների ու բողոքների քննութեան արդիւնքները։

«alikonline.ir»- ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը տեղեակ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս անընդհատ բարձրացնում է գերիների հարցը, բայց որոշել է ինքն էլ դիմել՝ ներկայացնելով ինքնուրոյն դիտարկումների ու բողոքների քննութեան արդիւնքները։

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն այսօր պաշտօնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրաւունքների պաշտպանութեան հարցով:

«Նամակում այլ հարցերի թւում արձանագրւած է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պէտք է դիտարկւի բացառապէս մարդու իրաւունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպէս զինծառայողներին, այնպէս էլ քաղաքացիական անձանց»,– Facebook–ի իր էջում գրել է Թաթոյեանը:

Նրա խօսքով` գերիների վերադարձը պէտք է ապահովւի ռազմական գործողութիւնների դադարից անմիջապէս յետոյ: Սա աւտոմատ կիրառման ենթակայ միջազգային գործողութեան համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրաւունքների միջազգային պահանջները եւ միջազգային մարդասիրական իրաւունքը, այդ թւում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնւենցիան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։