Print this page
18/01/2021 - 13:45

«Ադրբեջան-Թուրքիա համատեղ զօրավարժութիւնները մեզ յուշում են, որ ռազմական գործողութիւնները նրանց օրակարգից դուրս չեն եկել»․ Տիգրան Աբրահամեան

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար: Թուրքիան եւ Ադրբեջանը նոյնիսկ վերջին ռազմական գործողութիւններից յետոյ շարունակում են  պահանջատիրական բնոյթի յայտարարութիւններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր շրջաններին, այդ թւում՝ Սիւնիքի մարզին, եւ ինչպէս ժամանակն ու պատմութիւնն են ցոյց տւել, նրանք իրենց արգելող որեւէ գործօն չունեն ռազմական գործողութիւնների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Կարսում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան համատեղ զօրավարժութիւններին:

«alikonline.ir»- Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար: Թուրքիան եւ Ադրբեջանը նոյնիսկ վերջին ռազմական գործողութիւններից յետոյ շարունակում են  պահանջատիրական բնոյթի յայտարարութիւններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր շրջաններին, այդ թւում՝ Սիւնիքի մարզին, եւ ինչպէս ժամանակն ու պատմութիւնն են ցոյց տւել, նրանք իրենց արգելող որեւէ գործօն չունեն ռազմական գործողութիւնների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Կարսում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան համատեղ զօրավարժութիւններին:

Նշենք, որ ինչպէս փոխանցում է «Razm.Info» կայքը, թուրքական Haberturk լրատւական գործակալութիւնը յայտնում է, որ Կարսում Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զօրավարժութիւններ են անցկացնելու՝ ներգրաււելով տանկային, հրետանային միջոցներ, ուղղաթիռներ ու յատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Աբրահամյանի  խօսքով՝ առաջիկայում ակնկալելի է, որ կրկին կը լինեն Ադրբեջան-Թուրքիա համատեղ զօրավարժութիւններ, որը մեզ յուշում է, որ ռազմական գործողութիւններն Ադրբեջան-Թուրքիա օրակարգից դուրս չեն եկել, եւ մեր քաղաքականութիւնը պէտք է հաշւի առնի այդ ամէնը:

«Ցաւալիօրէն, ռազմական գործողութիիւնների արդիւնքում Ադրբեջանն ու Թուրքիան հոգեբանական ազդեցութեան ճնշման մեծ թւով լծակներ է ձեռք բերել, որոնք կիրառում  է Հայաստանի վրայ, եւ այս զօրավարժութիւնները  դրանցից մէկն են: Պէտք է նաեւ հաշւի առնել այն հանգամանքը, որ նա մեծ ամբիցիաներ ունի տարածաշրջանում առաւելութիւններ ստանալու եւ իր մրցակիցներից առաջ անցնելու համար, եւ նա ամէն ինչ անում է, որ տարածաշրջանում ամրապնդի իր դիրքերը, եւ սա նաեւ այդ դրսեւորումներից մէկն է:  Հաշւի  առնելով, որ զօրավարժութիւններ անցկացնող ուժը մեր նկատմամբ թշնամական տրամադրւած երկիր է, արդէն իսկ նրա կողմից զօրավարժութիւնների անցկացումը մեզ համար պէտք է մտահոգիչ լինի»:

Անդրադառնալով հարցին՝  հաշւի առնելով տարածաշրջանում ընթացող զօրավարժութիւնները՝ արդեօ՞ք ՀՀ-ն էլ չպէտք է զօրավարժութիւններ անի, Աբրահամեանը նշեց, որ ԶՈՒ գլխաւոր շտաբն ամէն տարւայ համար ունի իր մարտական պատրաստութեան պլանը, որի մէջ մտնում է նաեւ զօրավարժութիւնների անցկացումը։ Այս պարագայում զօրավարժութիւնների անցկացումը, զօրքերում զգօնութեան բարձրացմանը կամ սպառնալիքների չէզոքացմանն ուղղւած քայլերը սպասելի են, սակայն պէտք է որոշի Գլխաւոր շտաբը:

 

Յարակից լուրեր