Print this page
19/01/2021 - 09:09

Թուրքիան նախապատրաստւում է Հայաստանի դէմ յարձակման․ Ռ․ Սաֆրաստեանը՝ Կարսում զորավարժությունների մասին

Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման․ իհարկե, կարծում եմ, որ այս զորավարժությունները չեն վերաճի ռազմական գործողությունների, բայց միտումը ակնհայտ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ մեկնաբանելով փետրւարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զօրավարժութիւնը:

«alikonline.ir»- Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման․ իհարկե, կարծում եմ, որ այս զորավարժությունները չեն վերաճի ռազմական գործողությունների, բայց միտումը ակնհայտ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ մեկնաբանելով փետրւարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զօրավարժութիւնը:

Այսպիսի եզրակացութեան առիթ է դարձել Ռուբէն Սաֆրաստեանի՝ մի առանձնայատկութիւն  նկատելը․ այս զօրավարժութիւններն ունեն մէկ կարևոր միտում՝ նախապատրաստւել յարձակողական գործողութիւնների։

«Որովհետև մասնակցում են այնպիսի զօրատեսակներ, որոնք հէնց յարձակողական են, օրինակ, դեսանտային, տանկային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, յատուկջոկատայիններ»,-ասաց Ռուբէն Սաֆրաստեանը։

Եթէ թուրքաադրբեջանական բանակը փորձի հէնց հիմա յարձակւել, Ռուբէն Սաֆրաստեանի համոզմամբ, զսպող գործօն կարող է լինել Գիւմրու ռուսական 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահների՝ ՀՀ սահմանի վրայ հէնց այդ տարածքում կանգնած լինելը, եւ նա համոզւած է, որ Ռուսաստանն, իհարկէ, կը միջամտի այս դէպքում։

Այս ուժի ցուցադրումը, որ իրականացնում են թուրքերը, ուղղւած է ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան դէմ, այլ նաեւ Ռուսաստանի դէմ՝ ընդգծեց թուրքագէտը՝ նշելով, որ զօրավարժութիւնները ընդամենը մի քանի տասնեակ կմ հեռաւորութեան վրայ են ռուսական ռազմաբազայից Գիւմրիում։

«Այնպէս որ, սա ուժի ցուցադրութիւն է, եւ Թուրքիան ամէն կերպ ցոյց է տալիս, որ ինքը այստեղ ձգտում է ուժեղացնել իր ներկայութիւնը և՛ ռազմական միջոցներով, եւ՛ քաղաքական»,-ասաց Ռուբէն Սաֆրաստեանը։

Զօրավարժութիւնը կոչւում է «Ձմեռ 2021», եւ Ռուբեն Սաֆրաստեանը համոզւած է, որ դա պատահական չէ․ Կարսը ձնառատ է եւ թուրքերն ու ադրբեջանցիները իրենց զօրքին վարժեցնում են յարձակւելու հէնց այդ պայմաններում։ Թուրքագէտը մի պատմություն պատմեց։

«Գիտէք, մեր տարածաշրջանի համար սա շատ կարևոր առանձնայատկութիւն է․ օրինակ, ես յիշում եմ, որ 1920 թ-ին, երբ քեմալականները պատրաստւում էին յարձակվել Հայաստանի Հանրապետութեան վրայ, 1920 թ-ի ձմռանը եւ գարնան առաջին ամիսներին Մուստաֆա Քեմալը երկու անգամ հրաման տւեց Կարաբեքիրին նախապատրաստւել պատերազմի Հայաստանի Հանրապետութեան դէմ եւ երկու անգամ Կարաբեքիրը մերժեց, որովհետև ասաց՝ ձիւնը այս տարի շատ է եկել եւ հնարաւոր չէ»,-ասաց նա։

Ռուբէն Սաֆրաստեանն արձանագրեց, որ այս զօրավարժութիւնները հէնց տեղի են ունենալու առատ ձեան պայմաններում, այսինքն, իսկապէս նախապատրաստւում են յարձակման արդէն այսպիսի ծանր կլիմայական պայմաններում։

 

Յարակից լուրեր