Հա

Քաղաքական

19/01/2021 - 09:10

«Եթէ ապրէինք իրաւական պետութիւնում, ԱԺ նախագահի՝ թուրքական գործակալ լինելու լուրին կը յաջորդէր քրգործի յարուցումը, կը քննարկւէր նրա լիազօրութիւնների ժամանակաւոր դադարեցման հարցը»․ Արամ Վարդեւանեան

Բոլորի համար է պարզ, որ ՀՀ ԱԱԾ-ն նոյնիսկ ցանկութեան դէպքում չի կարող հաստատել այդ տեղեկութիւնը, որովհետեւ դա օպերատիւ-հետախուզական բնոյթի աշխատանքի էութեանն է դէմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրութեանը:

«alikonline.ir»- Բոլորի համար է պարզ, որ ՀՀ ԱԱԾ-ն նոյնիսկ ցանկութեան դէպքում չի կարող հաստատել այդ տեղեկութիւնը, որովհետեւ դա օպերատիւ-հետախուզական բնոյթի աշխատանքի էութեանն է դէմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրութեանը:

«ԱԱԾ-ի հետ համագործակցում են բազմաթիւ ֆիզիկական անձինք, եթէ, օրինակ, հաստատւի այս մի դէպքը, միւս բոլորը չեն համագործակցի ԱԱԾ-ի հետ, որովհետեւ գաղտնիութիւնը այլեւս պաշտպանւած չի լինի»,- նշեց նա։

Ըստ Վարդեւանեանի՝առնւազն վերջին շրջանում ԱԱԾ-ի կողմից տարածւող հաղորդագրութիւնները, կարծես թէ, բացառապէս իշխանամէտ հայեացքների պաշտպանութեան նպատակ են հետապնդում, այլ ոչ թէ ազգային անվտանգութեան սպառնալիքների վերաբերեալ իրական, օբիեկտիւ տեղեկաւտութեան տրամադրում։

«Դրա օրինակներից մէկն այն է, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ հարիւրաւոր քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտայայտելու մեթոդ էին ընտրել ԱԺ ներխուժելը, վարչապետի մամուլի խօսնակն իր էջում դէպքի վերաբերեալ տեսանիւթ տեղադրեց, որից հետո ԱԱԾ-ն տեղադրեց նույն տեսանիւթը՝ ուղղակի ԱԱԾ-ին բնորոշ ձայնային ուղեկցմամբ։ Վերջին շրջանում մենք տեսել ենք ԱԱԾ-ի մօտեցումը հանրային հնչեղութիւն ստացած դէպքերին, հետեւաբար ակնկալել, որ ԱԱԾ-ն այլ կերպ էր հաղորդագրութիւն տարածելու, միամտութիւն է»,- ասաց փաստաբանը։

Նրա խօսքով՝ ԱԺ նախագահի՝ թշնամական գործակալ լինելու մասին տեղեկութեան տարածմանն առնւազն պէտք է հետեւէր քրէական գործի յարուցում,  իսկ դրա դէպքում պէտք է անմիջապէս քննութեան առարկայ դառնար ԱԺ նախագահի լիազօրութիւնների ժամանակաևոր դադարեցման հարցը։

«Օրինակ՝ ՊՎԾ (Պետական վերահսկողութեան ծառայութիւն) պետի լիազօրութիւնները ժամանակաւորապէս դադարեցւեցին, քանի որ յարուցւեց քրէական գործ։ Ես բացատրութիւն չունեմ, թթ այս պայմաններում մենք ինչու նոյն պատկերը չենք տեսնում։ Ինձ համար այս երկակի ստանդարտները ծայրայեղ անհասկանալի են։ Եթէ ապրէինք իրաւական պետութիւնում, որտեղ Դատախազութիւնը, քննչական մարմիններն իսկապէս անկախ են, ապա կը տեսնէինք լրիւ այլ պատկեր։ Ի՞նչ են շահում իրաւապահները՝ նման վարքագիծ դրսեւորելով»,- ասաց Վարդեւանեանը։

Անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտօնեայի՝ Թուրքիայի գործակալ լինելու տեղեկութիւններին եւ հնարաւոր վտանգներին՝ Վարդեւանեանն ասաց, որ դա սպառնալիք է ազգային անվտանգութեանը։

«ԱԺ նախագահը պետական գաղտնիքի ամենաբարձր թոյլատրելիութիւն ունեցող անձանցից մէկն է։ Այս պայմաններում մենք բաւականին լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ։ Քրէական գործ չյարուցելով թոյլ կը տանք, որ թշնամական երկրների կողմից գործակալական հնարաւոր նման այլ սցենարները աւելի ազատօրէն իրականացւեն, որովհետեւ լռութեամբ մենք նաեւ ազդակ ենք տալիս։ Նշւածը պէտք է շատ յստակ եւ կոշտ ձեւով հերքւի, իսկ դա հնարաւոր է անել բացառապէս քննութեան պայմաններում»,- ասաց նա՝ նշելով, որ եթէ քննութիւն չի կատարւում, պետութիւնը, կարծես, ազդակ է տալիս, որ այս հարցն իր համար ծայրայեղ լուրջ հարց չէ, մինչդեռ պետութեան դիրքաւորումը լրիւ այլ պէտք է լինի։

«Թող յարուցւի քրէական գործ, ասեն՝ նախաքննութիւնն իրականացւում է ծայրայեղ գաղտնիութեան պայմաններում, թող լինի պաշտօնական հաղորդագրութիւն, որ քրէական գործ է յարուցւել հնարաւոր պետական դաւաճանութեան յատկանիշներով, եւ քննութիւնը կը պարզի»,-ասաց նա։

Յիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը յայտարարել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանը թուրքական գործակալ է, եւ նշել, որ ՀՀ ԱԱԾ-ում այդ մասին իմանալուց յետոյ Միրզոյեանին առաջարկել են համագործակցել նաեւ ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Միքայէլ Մինասեանը հրապարակել էր փաստաթուղթ, որում Միրզոյեանը գրել է, որ տալիս է իր համաձայնութիւնը՝ աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։