Հա

Քաղաքական

19/01/2021 - 10:32

Արսէն Թորոսեանին ի՞նչը պահեց Փաշինեանի կողքին․ «Հրապարակ»

Երէկ հաստատւեց մեր լուրը` առողջապահութեան նախարարի պաշտօնից Արսէն Թորոսեանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակւել կառավարութեան աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանեանի պաշտօնին։ Մեր տեղեկութիւններով, Փաշինեանը տեւական ժամանակ ուզում էր ազատւել Աղաջանեանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ նրա խօսնակ Մանէ Գէորգեանը։

«alikonline.ir»- Երէկ հաստատւեց մեր լուրը` առողջապահութեան նախարարի պաշտօնից Արսէն Թորոսեանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակւել կառավարութեան աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանեանի պաշտօնին։ Մեր տեղեկութիւններով, Փաշինեանը տեւական ժամանակ ուզում էր ազատւել Աղաջանեանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ նրա խօսնակ Մանէ Գէորգեանը։

Ինչ վերաբերում է Թորոսեանին պահելուն, որը յետպատերազմեան օրերին քննադատել է Փաշինեանին եւ առաջարկել՝ հեռանալ, պատմեցին, որ Փաշինեանն է ամէն գնով ցանկացել Թորոսեանին պահել իր կողքին՝ որպէս ՀԱԿ-ի հետ կապող օղակ։ Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատւել է, ձգտում է քիչ թէ շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցութիւնը, եւ Թորոսեանին ակնարկել են կոմպրոմատների եւ առանց իշխանութեան ապրելու վտանգների մասին։ Իսկ Թորոսեանը մտավախութիւններ ունի, որ Փաշինեանի հրահանգով արած քայլերի արդիւնքում մեծ թւով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրէն Արա Մինասեանի դէմ յարուցւած քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացւի, եւ ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ համաձայնել է պաշտօնին։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։