Հա

Քաղաքական

19/01/2021 - 10:33

Բոլոր իրաւական հիմքերը կան՝ Փաշինեանին անյապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծաւալւող իրադարձութիւնների առնչութեամբ։

«alikonline.ir»- « «Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծաւալւող իրադարձութիւնների առնչութեամբ։

Մասնաւորապէս, ըստ մեր աղբիւրի, նա նշել է, որ պետական դաւաճանութեան մասին հաղորդումները պարունակում են բաւարար հիմքեր քրէական գործ յարուցելու և Նիկոլ Փաշինեանի նկատմամբ քրեական հետապնդում յարուցելու համար։ Յատկապէս անխոցելի է իրաւաբան գիտնականների կողմից ներկայացւած հաղորդումը, որը իրաւական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինեանի անյապաղ ձերբակալութիւն։

Դաւթեանը անհանգստութիւն է յայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քաւութեան նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամէնը՝ չի կարող կատարել որևէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգութեան համար նոր սպառնալիքներ չյարուցելու մտավախութեամբ։

Մեր աղբիւրը նշեց, որ Դաւթեանը չի պատրաստւում իր վրայ վերցնել Նիկոլ Փաշինեանի արածների համար պատասխանատւութիւնը եւ ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողութիւնները»,-գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։