Հա

Քաղաքական

19/01/2021 - 11:50

«Սպահանի մետաղական ուրանի գործարանի տեղեկութիւնների մասին հարցաթերթիկը չի ներկայացւել ՄԱԳԱՏԷ-ին»․ ԱԳՆ խօսնակ

Սպահանի մետաղական ուրանի գործարանի նախագծման մասին տեղեկութիւններ պարունակող հարցաթերթիկը դեռեւս չի ներկայացւել ՄԱԳԱՏԷ-ին: Դա տեղի կունենայ անհրաժեշտ ընթացակարգի կատարումից յետոյ, օրէնքով սահմանւած ժամկէտում: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ պատասխանելով եւրոպական երեք երկրների համատեղ յայտարարութեան մասին լրագրողների հարցին:

«alikonline.ir» - Սպահանի մետաղական ուրանի գործարանի նախագծման մասին տեղեկութիւններ պարունակող հարցաթերթիկը դեռեւս չի ներկայացւել ՄԱԳԱՏԷ-ին: Դա տեղի կունենայ անհրաժեշտ ընթացակարգի կատարումից յետոյ, օրէնքով սահմանւած ժամկէտում: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ պատասխանելով եւրոպական երեք երկրների համատեղ յայտարարութեան մասին լրագրողների հարցին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Հրապարակւած յայտարարութիւնը երեք երկրների արտգործնախարարութիւնների խօսնակների համատեղ յայտարարութիւնն էր, այլ ոչ թէ արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, բայց, ամէն դէպքում, ինչպէս յայտարարեցին Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը, Իսլ. խորհրդարանի օրէնքով Սպահանի մետաղական ուրանի գործարանի շահագործումը եւ Թեհրանի հետազօտական ռէակտորի օգտագործման համար զարգացած վառելիքի (սիլիցայդ) արտադրութիւնը երկու բոլորովին այլ թեմաներ են»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Այն, ինչ ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել է, Թեհրանի հետազօտական ​​ռէակտորի համար աւելի զարգացած՝ սիլիցայդ վառելիքի նախագծման համար գործողութիւնների մեկնարկն է, որի մասին Իրանը Գործակալութեանը տեղեկացրել էր երկու տարի առաջ, եւ վերջերս ներկայացրել է դրա նախագծման մասին տեղեկատւութիւնը:

«Սպահանի մետաղական ուրանի գործարանի նախագծման մասին տեղեկութիւններ պարունակող հարցաթերթիկը դեռեւս չի ներկայացւել ՄԱԳԱՏԷ-ին: Դա տեղի կունենայ անհրաժեշտ ընթացակարգի կատարումից յետոյ, օրէնքով սահմանւած ժամկէտում»,- նշել է Խաթիբզադէն՝ յաւելելով, որ մետաղական ուրանը նոյնպէս ունի խաղաղասիրական օգտագործում, եւ որոշ երկրներ այժմ իրենց ռէակտորների համար օգտագործում են մետաղական ուրանի վրայ հիմնւած վառելիք, եւ դա չի հակասում Միջուկային զէնքի չտարածման պայմանագրին: «Այս տեխնոլոգիան անհրաժեշտութիւն է Իրանի համար, որը պէտք է իր հիւանդներին ապահովի ամենալաւ որակի ռադիոդեղամիջոցներով, եւ այն ունի լիարժէք հումանիտար եւ խաղաղասիրական ասպեկտներ»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։