Հա

Քաղաքական

19/01/2021 - 11:49

Հանրութեան գրեթէ 100 տոկոսի մօտ կայ կոնսենսուս, որ այս իշխանութիւնը պէտք է օր առաջ հեռանայ․ Արթուր Վանեցեան. «Հրապարակ»

«Ընդդի­մադիր քաղաքական ուժերը՝ Վազգէն Մանուկեանի գլխաւորութեամբ, սկսել են այցելութիւններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշաւի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գիւմրին էր, որտեղ նրանց դիմաւորում էր իշխանութիւնների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դաւաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գիւմրիին յա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մութիւնը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպաւորութիւնները ներ­կայացնել: Նա ասաց «Ժողովուրդը ոգևորութեամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկութեան» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրոյց, պատասխանում ենք ժողովրդին յուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մօտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծւած իրավիճա­կը, եւ աւելի ու աւելի են համոզւում «Հայրենիքի փրկութեան» շարժման կողմից առաջ մղւող գաղափարնե­րի ճշմարտացիութեան մէջ ու պատրաստակամութիւն են յայտնում աջակցել շարժմանը»:

-Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:

-Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մօտ 700 մարդ, որովհետև նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզի­կապէս հնարաւորութիւն չեղաւ ներս մտնել: Նոյնը վերաբերում է Գիւմրիին: Յստակ երևում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրութիւն դէպի «Հայրենի­քի փրկութեան» շարժումը:

-Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին:

-Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խօսում ենք ապագա­յի մասին: Նիկոլ Փաշինեանին որպէս գործօն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինեանը պարտւած ղեկավար է, պարտութեան սիմւոլ է, եւ նա օր առաջ պէտք է հեռանայ, դա ընկալելի եւ ընդունելի է հասարա­կութեան գրեթէ 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թէ ինչ է լինելու Նիկոլ Փաշինեանի հեռացումից յետոյ, եւ մենք փորձում ենք պատասխանել այդ հարցե­րին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը եւ, իհարկէ, չենք մոռանում, որ օրա­կարգում առաջինը Փաշինեանի հե­ռացման հարցն է:

-Դուք հիմա բաւականին դրա­կան էք ներկայացնում հանդի­պումները, բայց օրեր առաջ մի խումբ գիւմրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք:

-Դա յստակ, ուղղորդւած մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրութիւնները չի արտայայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերեալ մամուլում եղան հրապարակումներ, թէ ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել եւ փորձել խոչընդոտել «Հայրենիքի փրկութեան» շարժման մասնակիցների այցը Գիւմրի: Թէ իշխանութիւննե­րից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան: Արհեստական կազմա­կերպւած ակցիաները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրութիւնների վրայ: Իրականում հանրութեան գրեթէ 100 տոկոսի մօտ կայ կոնսենսուս, որ այս իշխանութիւնները պէտք է օր առաջ հեռանան: Այդ ուղղութեամբ տարւած աշխատանքները, իրականացւող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնութեան կողմից ողջունւում են:

-Այցելելու էք բոլո՞ր մարզեր:

-Այո, մարզեր պէտք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ: Հաշւի առնելով եղա­նակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբիեկտիւ պատճառներով գալ Երևան: Ուստի պէտք է մենք այցելենք և ներկա­յացնենք մեր ծրագրերը:

ՅԳ. Ընդդիմութեան վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը ևս անդրա­դարձել է իրենց հանդիպումներին. «Ամէն մէկն ինչ-որ ելք է փնտրում: Ես կասէի, որ ժողովուրդը մտո­րումների մէջ է՝ ապագայի վերա­բերեալ: Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերւած լինեն այս վիճակի հետ, որովհետև այժմ խօսքը Հայաստանի գոյութեան մասին է: Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտո­րումներ են գնում ապագայի մասին: Ես չեմ տեսնում, որ յոյս կապեն ներկայ իշխանութեան հետ, որ որեւէ դրական ապագայ կարող են իրենց խոստանալ»»,-գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։