Հա

Քաղաքական

19/01/2021 - 11:50

Փաշինեանն ընտրել է «ժամանակի վրայ խաղալու» մօտեցումը․ «Փաստ»

«Անցած տարւայ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտութիւնից յետոյ Հայաստանն այդպէս էլ ուշքի չի գալիս։ Պարտութեան հետեւանքով ունեցանք մարդկային, տարածքային եւ նիւթական այնպիսի աննախադէպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կը տան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների աւելացմանը զուգահեռ։ Տպաւորութիւն է, որ դիւանագիտական հարթակում Հայաստանը որեւէ ինքնուրոյն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրւում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։

«alikonline.ir» - «Անցած տարւայ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտութիւնից յետոյ Հայաստանն այդպէս էլ ուշքի չի գալիս։ Պարտութեան հետեւանքով ունեցանք մարդկային, տարածքային եւ նիւթական այնպիսի աննախադէպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կը տան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների աւելացմանը զուգահեռ։ Տպաւորութիւն է, որ դիւանագիտական հարթակում Հայաստանը որեւէ ինքնուրոյն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրւում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։ Տեղի ունեցածը նրանց համար դեռեւս կարծես «մղձաւանջային երազ» է թւում։ Ընդհանուր առմամբ, յուսահատութիւնը մեծ չափերի է հասել։

Ապագայի նկատմամբ յոյսները կորցրած՝ շատերն անգամ մտածում են երկրից արտագաղթելու մասին։ Սրան գումարած՝ պետութիւնն այսօր կառավարման ճգնաժամի մէջ է։ Պետական ինստիտուտներն ի վիճակի չեն պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցող գործընթացներին։ Ընդհանրապէս, պատմութիւնը ցոյց է տալիս, որ նման խոշոր ձախողումից ու պարտութիւնից յետոյ իշխանութիւնները հեռանում են։ Նոյնիսկ այն դէպքերում, երբ որեւէ իշխանութեան որդեգրած քաղաքական կուրսն իրականութիւն չի դառնում, յաճախ այդ կառավարութիւնը կամաւոր թողնում է ասպարէզը եւ հեռանում՝ իշխանութեան ղեկին իր մնալը համարելով աննպատակայարմար։ Յիշարժան է, որ, օրինակ՝ Ֆրանսիայի մեծագոյն գործիչներից Շառլ դը Գոլն իր քաղաքական գործունէութիւնն աւարտեց 1969 թւականին, երբ Սենատի վերակառուցման եւ երկրի վարչատարածքային կառուցւածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքւէում ձախողւեց։

Դրանից յետոյ դը Գոլը առանց վարանելու հրաժարական տալու որոշում ընդունեց ու ընդմիշտ հեռացաւ քաղաքականութիւնից։ Սակայն զարմանալի է, որ մեր իշխանութիւնները տեղի ունեցած աղէտալի իրադարձութիւններից յետոյ դեռեւս սին յոյսեր են փայփայում, թէ իրենք կարող են մնալ իշխանութեան։ Մի՞թէ իշխանութիւնն այնքան քաղցր է, որ նրանք այդքան իրականութիւնից կտրւել են ու չեն հասկանում, որ, միեւնոյն է, կարճ ժամանակ անց հեռանալու են։ Հրաժարականը կա՛մ կարող է լինել կամաւոր, կա՛մ էլ հանրային ճնշման արդիւնք։ Արդէն իսկ հանրութեան մի ստւար հատւածը կառավարութեան հրաժարականն ուղղակի անհրաժեշտութիւն է համարում։ Բայց Նիկոլ Փաշինեանն ընտրել է «ժամանակի վրայ խաղալու» մօտեցումը։ Վերջինս փորձում է կառավարման համակարգում փոփոխութիւնների իմիտացիա ստեղծել։ Դրա համար էլ ձեռնամուխ է եղել արագ կադրային նշանակումների։

Բայց այդ նշանակումները հիմնականում անհասկանալի են ու ոչ կշռադատւած։ Եթէ ողջ պետական համակարգը կոլապսի մէջ է, ապա մի քանի դեկորատիւ փոփոխութիւնները որեւէ նշանակութիւն ունենալ չեն կարող։ Միւս կողմից էլ Փաշինեանն իր իշխանութիւնը երկարաձգելու նպատակով փորձում է հանրութեան ուշադրութիւնը իրական խնդիրներից շեղել ու սեւեռել կեղծ օրակարգերի վրայ։ Այդ նպատակով էլ նա փորձում է հանրային օրակարգ ներմուծել արտահերթ ընտրութիւնների գաղափարը։ Իսկ դրան զուգահեռ իշխանութիւնները ձեռնամուխ են եղել քաղաքական դաշտ կեղծ ուժերի ներմուծման գործընթացին։ Հէնց այդ ուժերին պէտք է վերապահւած լինի իրական ընդդիմութեան դէմ պայքարելու եւ իշխանութիւնների գործելակերպն ինչ-որ կերպ արդարացնելու գործը։

Իսկ իր խայտառակ ձախողումները արդարացնելու ու աթոռին ամուր կառչած մնալու փափագի շրջանակում Փաշինեանը ձեռնամուխ է եղել մեղաւորների փնտրտուքին ու այդ շրջանակում ներքաղաքական ատելութեան բորբոքմանը։ Բայց, հանրութեան գերակշիռ մեծամասնութեան համար յստակ է, որ ինչքան էլ փորձի մեղքը բարդել ուրիշների վրայ, ինքն է մնում իրավիճակի գլխաւոր պատասխանատուն։ Գոնէ ներկայիս իրադրութեան պայմաններում իշխանութիւնները պէտք է առաջնորդւեն լայնախոհութեամբ եւ հասկանան, որ երկար մնալու շանս ուղղակի չունեն, իսկ ինչքան երկարաձգեն իրենց իշխանութիւնը, այնքան պետութիւնը տուժելու է։ Դա է վկայում ոչ միայն պատերազմն ու յետպատերազմական ողջ այս ժամանակաշրջանը, այլեւ 2018 թւականի մայիսից յետոյ ընկած ողջ հատւածը»,- գրում է թերթը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։