Հա

Քաղաքական

20/01/2021 - 11:14

«Փաշինեանը չի կարողանում բանակցել, նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել իր թիմակիցներին, օլիգարխներին եւ իրեն թւում է՝ դա բանակցութիւն է». Աղասի Ենոքեան

Ակնյայտ է, որ պետութիւնը վերացել է, կոպիտ ասած՝ անտէրութիւն է, պետական ամենակարեւոր գործառոյթները պետութիւնը չի կատարում՝ դա գերիների փոխանակման, սահմանազատման հարցն է, որը գիւղապետերն ու ադրբեջանցի զինւորականներն են լուծում: GPS-ով սահման են որոշում, որը Google մասնաւոր ընկերութեան գործիք է, անհասկանալի է, GPS-ով ո՞նց են որոշում կամ ո՞ր GPS-ով են որոշում սահամանները, 168.am կայքի «Պրեսսիինգ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

«alikonline.ir» - Ակնյայտ է, որ պետութիւնը վերացել է, կոպիտ ասած՝ անտէրութիւն է, պետական ամենակարեւոր գործառոյթները պետութիւնը չի կատարում՝ դա գերիների փոխանակման, սահմանազատման հարցն է, որը գիւղապետերն ու ադրբեջանցի զինւորականներն են լուծում: GPS-ով սահման են որոշում, որը Google մասնաւոր ընկերութեան գործիք է, անհասկանալի է, GPS-ով ո՞նց են որոշում կամ ո՞ր GPS-ով են որոշում սահամանները, 168.am կայքի «Պրեսսիինգ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

«Մենք տեսնում ենք, որ ունենք մի իշխանութիւն, որը չի կարողանում իշխել եւ տեսնում ենք, որ ունենք մի ընդդիմութիւն, որ այս իշխանութեանը չի կարողանում հեռացնել: Իշխանութիւնը որեւէ բարոյական, քաղաքական իրաւունք այլեւս չունի, եւ ընդդիմութիւնը փորձում է անել բարոյական ճնշումներ, հանրահաւաքներ եւ այլն, եկէք հասկանանք, որ այս իշխանութիւնը չունի բարոյական արժէքներ, որ բարոյական ճնշումների ենթարկւի, նա չունի պատիւ, խիղճ, նամուս եւ բարոյական ճնշումներ նրա վրայ գործադրելը ժամանակի անիմաստ կորուստ է, պէտք է գտնել սահմանադրական այլ ձեւեր»,- նշեց նա:

Անդրադառնալով պատերազմում պարտութիւն կրելու պատճառներին՝ քաղաքագէտը նշել է, որ Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ իր կէտից է սկսելու բանակցութիւնները, ասում էր, որ պէտք է լինի այնպիսի լուծում, որ բաւարարի Հայաստանին, Ադրբեջանին եւ Արցախին, բայց չէր նշում, թէ ո՞րն էր այդ լուծումը եւ չկար փաստաթուղթ, ըստ էութեան, նրա մօտեցումը բանակցային գործընթացը տապալելն էր:

Նրա խօսքով՝ միւս  պատճառն այն է, որ զինւորական ղեկավարութիւնը յաճախ էր փոխւում եւ չէին հասցնում ադապտացւել, ինչպէս նաեւ պատերազմի ընթացքին միջամտում էին մարդիկ, որոնք չունէին ինտելեկտ, ունէին, հմտութիւն եւ իրաւունք, բայց նրանք միջամտում էին եւ ընդունել էին տալիս այնպիսի որոշումներ, որոնք ակնյայտ պարտւողական էին:

Հարցին, թէ արդեօ՞ք սփիւռքահայերի կարծիքը փոխւել է իշխանութեան հանդէպ, Ենոքեանը նշեց, որ սփիւռքում հիասթափութիւնը մեծ է, մեծ շոկ է եղել «Հայաստան» հիմնադրամի շուրջ առաջացած խօսակցութիւնների պատճառով։

«Մարդիկ կային, որոնք իրենց աւտոմեքենան էին վաճառել եւ գումարը փոխանցել, ամէն մէկն ուզում էր իր օգուտը բերել եւ այս ամենից յետոյ պարզւում է, որ այդ գումարը հաւաքւել են, որ տանեն այս իշխանութիւններին պարգեւավճարներ բաժանեն կամ Պաշտպանութեան նախարարութեան շէնքը վերանորոգեն։ Դա վատ բան է, եւ կան օրէնքի խախտումներ, ընդորում՝ կան օրէնքի խախտումներ նաեւ ամերիկեան տեսանկիւնից, քանի որ նրանք այդ գումարները, երբ խոխանցել են, ազատւել են հարկերից, քանի որ բարեգործութիւն էր, իսկ երբ դա փոխանցում ես բիւջէ, դա բարեգործութիւն չէ, Ամերիկան ասելու է՝ ես ձեզ հարկերից ազատել եմ, որ դուք տանէք պարգեւավճարներ տա՞ք»,- ասաց նա:

Հարցին թէ Ինչո՞ւ հայկական կողմը գերիների հարցում պահանջատէր չեղաւ, Ենոքեանը պատասխանել է, որ հայկական կողմը չի ցանկանում յստակ տւեալներ տալ, քանի որ վախենում  է հասարակութեան յուզումներից, երբ իմանան, որ 5000-ից աւել զոհ են տւել, իսկ թէ ինչու գերիների հարցը չի լուծւում, դա վատ կառավարման արդիւնք է։

«Միւս կարեւոր գործօնն այն է, որ գերիների հարցը փորձում են սարքել ներքաղաքական խնդիր, մի քանի անգամ Փաշինեանն ասել, որ եթէ ընդդիմութիւնը շարունակի այդ ակցիաները, գերիների հարցը չի լուծւի, ինչը անտրամաբանական է, բայց մենք տեսնում ենք, որ վերջին տարիների տրամաբանութիւնը քիչ է աշխատում Հայաստանում»,- ասել է նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի մոսկովեան այցին՝ քաղաքագէտը նշել է, որ Նիկոլ Փաշինեանը չկարողացաւ ճիշտ բանակցել, դրա համար գերիների հարցը չլուծւեց։

«Նիկոլ Փաշինեանը չի կարողանում բանակցել եւ հարցեր լուծել, ի՞նչ եղաւ գերիների հարցը, չլուծւեց, լուծւեց Մեղրիի միջանցքի հարցը, ինչի՞ յետ գնաց համաձայնութեան, եթէ ուզում էր, որ գերիների հարցը լուծէր, թող ասէր՝ մինչեւ այս հարցը չլուծւի, այս միւս հարցը չեմ լուծի, դա բանակցային էլեմենտար տեխնիկա է: Նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել Սերժ Սարգսեանի իշխանութեանը, իր թիմի անդամներին, օլիգարխներին եւ իրեն թւում է, թէ դա է կոչւում բանակցութիւն, ոչ, դա կոչւում է շանտաժ, եւ երբ գնում ես Ալիեւի հետ խօսելու, դու պէտք է ունենաս պլան A, պլան B, պլան C, ասում ես` այս բանը այսպէս է լինելու, քեզ էլ ասում են՝ չէ չի լինելու, նա պարզապէս բանակցող չէ, եւ իր դրած խնդիրը չլուծւեց, նրանց խնդիրը լուծւեց»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։