Հա

Քաղաքական

21/01/2021 - 10:15

«Փաշինեանը հպարտանում էր, որ իր օրօք աւելի շատ գերիներ են վերադարձւել, նա նպատակաուղղւած հանրութեան մի հատւածին ակնյայտ մոլորութեան մէջ է գցում»․ Տ․ Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ գերիների մասին երէկւայ յայտարարութեանը։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ գերիների մասին երէկւայ յայտարարութեանը։

Յիշեցնենք, որ երէկ Նիկոլ Փաշինեանն ԱԺ-ում յայտարարել էր, թէ նախկինում ոչ մի անգամ նման ծաւալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։

Տիգրան Աբրահամեանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Նիկոլ Փաշինեանի գլխաւոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերեալ հարցին հետեւեալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում»։

Ասածս չափազանցութիւն չէ, բառիս բուն իմաստով, Փաշինեանը զարմացած հարցնում էր իրեն հարց ուղղած պատգամաւորին, թէ չի յիշում, որ նախկինում, ԱԺ հարթակում, գերիների վերաբերեալ հարցադրումներ հնչէր։

Աւելին՝ վարչապետը հպարտանում էր, որ իր օրօք աւելի շատ գերիներ են վերադարձւել Հայաստան, քան նախկինում։

Բնականաբար Փաշինեանը գիտակցում է այս պատերազմի արդիւնքում եւ դրանից առաջ տեղի ունեցածի մասշտաբն ու անհամեմատելիութիւնը, սակայն նպատակաուղղւած ձեւով հանրութեան մի հատւածին ակնյայտ մոլորութեան մէջ է գցում։

Ասում եմ՝ մի հատւածին, որովհետեւ շատերը վաղուց ոչ հաւատում են, ոչ էլ վստահում ոչ միայն Փաշինեանի խօսքին, այլ առհասարակ պաշտօնական տեղեկատւութեանը։

Գերիների ուղղութեամբ տարւող աշխատանքի վերաբերեալ այդպիսի ինքնավստահ խօսք է հնչեցում մի մարդ, ով Հայաստանն ու Արցախը ողբերգութեան է հասցրել, Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 5 հազարից աւելի մարդու մահւան, հազարաւոր մարդկանց վիրաւորւելու, անհետ կորելու եւ ռազմագերու կարգավիճակ ստանալու պատասխանատուն եւ մեղաւորն է։

Փաշինեանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թէ ընդդիմութեան յայտարարութիւնները խանգարում են գերիների վերադարձին, սակայն նրանցից որեւէ մէկն այդպէս էլ ողջամիտ խօսք չհնչեցրեց, թէ ինչով են խանգարում․ չկայ հիմնաւորում, չկայ հիմք, առհասարակ, չկայ տրամաբանւած խօսք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։