Հա

Քաղաքական

21/01/2021 - 11:35

Բայդէնը չեղարկել է Թրամփի հրամանները

Բայդէնը վերադարձրել է ԱՄՆ-ն կլիմայի վերաբերեալ Փարիզի համաձայնագիրը, նաեւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւն։

«alikonline.ir» - Բայդէնը վերադարձրել է ԱՄՆ-ն կլիմայի վերաբերեալ Փարիզի համաձայնագիրը, նաեւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւն։

Ջօ Բայդէնը, որը երէկ ստանձնել է պաշտօնն ու դարձել է ԱՄՆ 46-րդ նախագահը, առաջին իսկ օրը ստորագրել է մի շարք հրամաններ, որոնք չեղարկում են իր նախորդի` Դոնալդ Թրամփի յանձնարարութիւնները։

Մասնաւորապէս՝ նա հաւանութիւն է տւել ԱՄՆ-ի՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւն վերադառնալուն։ ԱՄՆ-ն սկսել էր ԱՀԿ-ից դուրս գալու գործընթացը նախորդ տարւայ յուլիսին։ Թրամփը մեղադրել էր կազմակերպութեանը Չինաստանի օգտին կորոնավիրուսի համավարակի իրական ծաւալները թաքցնելու ու բարեփոխումներից հրաժարւելու մէջ։

Բայդէնը վերադարձրել է ԱՄՆ-ն նաեւ կլիմայի վերաբերեալ Փարիզի համաձայնագրի մէջ, որից նրա նախորդը որոշել էր դուրս գալ։

Նոր նախագահը դադարեցրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն ու չեղարկել սահմանին արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը թոյլ էր տալիս Սպիտակ տանը այդ նպատակով ուղղել տարբեր գերատեսչութիւնների բիւջէները։ Միաժամանակ Բայդէնը հասկացրել է, որ ապամոնտաժելու է պատի արդէն իսկ կառուցւած հատւածը։

Բացի այդ՝ Բայդէնը ստորագրել է մի հրաման, որը չեղարկում է Մերձաւոր Արեւելքից մի շարք երկրների բնակիչների մուտքը սահմանափակող հրամանը։ Խօսքը մասնաւորապէս Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմէնի, Սոմալիի, Սուդանի ու Իրաքի մասին է։ 2017 թւականին նրանց արգելւել էր մուտք գործել ԱՄՆ։

ԱՄՆ նոր նախագահի ստորագրած եւս մի հրաման վերաբերում է Keystone XL խողովակատարի կառուցմանը Կանադայի ու ԱՄՆ-ի սահմանին։ Նաւթատարի կառուցմանը հետեւողականօրէն սատարում էր Թրամփի վարչակազմը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։