Հա

Քաղաքական

21/01/2021 - 12:00

Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում. Միքայէլ Մինասեանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը գրում է. «Բոլոր նրանց, ովքեր իրենց եւ ինձ յիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտէիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնէինք»։

«alikonline.ir» - Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը գրում է. «Բոլոր նրանց, ովքեր իրենց եւ ինձ յիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտէիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնէինք»։

Այս կամ նման հարցեր դէմքի լուրջ արտայայտութեամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նոյնիսկ բարիկադների վրայ կանգնածները։

Բազմաթիւների խնդրանքով պատասխանում եմ՝ հիմա եմ իմացել, հիմա եմ ասում։ Բայց ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անէք այն, ինչ պէտք է անէիք այն ժամանակ, որ այս օրը չընկնէիք։

Ո՞վ է ձեզ խանգարում։ Աւելին, եթէ Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դաւաճան էր, հիմա էլ նոյնն է, աւելին՝ դա անում է որպէս երկրի երկրորդ պաշտօնեայ։ Իսկ նրա եւ նրա ոհմակի գործածները ձեր աչքի առջեւ են. 44-օրեայ պատերազմի պարտութիւն, յանձնած հայրենիք, սպանւած սերունդ եւ պետական գաղտնիք դարձրած գերիներ։ Արձագանքէ՛ք։ Արէ՛ք հիմա ինչ ուզում էք։ Ո՞վ է ձեզ խանգարում։

Եւ վերջում ի գիտութիւն բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես, ասելով, որ չկայ քաղաքականութիւն, պառակտում եմ ընդդիմադիր դաշտը։ «Ռեքվիեմ 8»-ից 48 ժամ անց Ազգային ժողովում, որը քաղաքական դաշտի քւինտ-էսենցիան է (որովհետեւ խորհրդարանական երկիր ենք՝ յամենայն դէպս ըստ բռնաբարւած Սահմանադրութեան), հանդիպեցին իշխանական մէկ եւ ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ Արարատ Միրզոյեանի սեղանապետութեամբ։ Եւ ի՞նչ էին քննարկում նրանք յետպարտերազմեան քաոսի մէջ գտնւող երկրում ճիշտ է՝ Հողային օրէնսգիրքը։

Աւելին, քառօրեայի օրակարգում ներառւած 60 հարցերից ոչ մէկը կապ չունէր պատերազմի ու յետպատերազմեան այս վակխանալիայի հետ։ Բայց դա էլ կարեւոր չէ։ Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել եւ հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյեանից. «Մեծարգոյ պարոն ԱԺ նախագահ (այսպէս էք չէ՞ սիրում դիմել), Դուք գործակա՞լ էք»։

Այդպէս կը վարւէին ցանկացած երկրում։ Ընդ որում, այդ հարցը կուղղէին ե՛ւ անկախ պատգամաւորները, եւ՛ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանական ֆրակցիայի անդամները։ Բայց, իհարկէ, առաջին հերթին ընդդիմադիրները։ Ուղղէք ինձ, եթէ սխալ եմ, ե՞ս եմ բաց թողել ինչ-որ բան, թէ՞ այդպիսի հարց իրօք չի հնչել։

Հետեւաբար կարեւոր չէ, թէ երբ էք իմացել, որովհետեւ մէկ է ոչինչ չէք անելու։ Եթէ նոյնիսկ Թուրքիան պաշտօնապէս հաստատի Արարատի գործակալ լինելը, միեւնոյն է, ոչինչ չէք անելու։

Չէք անելու, որովհետեւ… ժամանակը ցոյց կը տայ ինչու չէք անում։ Իսկ հիմա անպայման շարունակէք քննարկել մեքենաների տեխզննման կտրոնը դիմապականուն չփակցնելու՝ խիստ հրատապ օրէնսդրական նախաձեռնութիւնը։ Որովհետեւ դիմապակիները պէտք է մաքուր պահել։ Մեզ տեսադաշտ է պէտք։ Նայելու Արարատին։ Լեռանն անշուշտ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։