Հա

Քաղաքական

23/01/2021 - 10:50

«Ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահւած աթոռը․ Փաշինեանի մօտ անվստահութիւն կայ անգամ սեփական թիմի նկատմամբ». «Փաստ»

«Փաստ»-ը գրել է. «Մօտ երկուսուկէս ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողութիւնները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրութեան պայմաններում։ Եւ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լաւ, իմաստը ո՞րն է ռազմական դրութիւնն այսքան երկար պահելու, մանաւանդ որ Հայաստանը մէկը միւսի հետեւից, առանց որեւէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրութիւնն այսքան ժամանակ պահելու մօտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրել է. «Մօտ երկուսուկէս ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողութիւնները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրութեան պայմաններում։ Եւ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լաւ, իմաստը ո՞րն է ռազմական դրութիւնն այսքան երկար պահելու, մանաւանդ որ Հայաստանը մէկը միւսի հետեւից, առանց որեւէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրութիւնն այսքան ժամանակ պահելու մօտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։

Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծւած իրավիճակը մեծ հաշւով անկանխատեսելի է եւ ցանկացած պահի յուժկու ընդդիմադիր շարժում կարող է սկսւել, որն իր քայլերով շատ լուրջ վտանգ կարող է ստեղծել իշխանութիւնների համար։ Իսկ Փաշինեանի մտավախութիւնները պարտութիւնից յետոյ չափազանց շատ են, քանի որ ներքաղաքական օրակարգը խմորւում է իր հեռացման պահանջի շրջանակներում։ Դրանով է պայմանաւորւած, որ ռազմական գործողութիւնների աւարտից տեւական ժամանակ յետոյ՝ միայն դեկտեմբերին վերացւեց ռազմական դրութեան՝ հաւաքների կազմակերպման եւ անցկացման արգելքը։ Սակայն մի շարք սահմանափակումների վերացման հետ մէկտեղ, ռազմական դրութեան ռեժիմը կարող է օգտագործւել այն գործիքի տեսքով, որով հնարաւոր կը լինի արդարացնել ընդդիմութեան նկատմամբ ճնշումները։

Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ համավարակով պայմանաւորւած արտակարգ դրութեան անընդհատ երկարաձգման դէպքում, որի տակ թաքնւած էր ընդդիմութեան քայլերը չէզոքացնելու նպատակադրումը։ Բայց Նիկոլ Փաշինեանի մտավախութիւնները սրանով չեն աարտւում։ Վերջինս բոլոր կողմերից իր դէմ դաւադրութիւնների հոտ է առնում։ Նրա մօտ անվստահութիւն կայ անգամ սեփական թիմի նկատմամբ։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք, թէ ինչպէս են մի շարք իշխանական պատգամաւորներ դուրս գալիս իրենց հարազատ խմբակցութիւնից։ Աւելին՝ «Իմ քայլը» խմբակցութիւնը ներքին տարաձայնութիւնների պատճառով բզկտւած վիճակում է գտնւում։

Ուստի այսքանից յետոյ առաջիկայ քաղաքական զարգացումների մասով Փաշինեանն ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իրեն արդէն քաջածանօթ սցենարը, որ ինքը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրւում խորհրդարանի կողմից եւ արտահերթ ընտրութիւններ են տեղի ունենում, կարող է իրականութիւն դառնալ։ Մեծ հաշւով, որեւէ վստահութիւն չկայ, թէ իշխանական պատգամաւորների վարքագիծը տեղաւորւելու է այդ սցենարի շրջանակում։ Դրա հետ մէկտեղ, Փաշինեանը մեծապէս սարսափում է թէկուզ մէկ օր հրաժարական տւածի կարգավիճակում լինելուց։ Այդ է պատճառը, որ վերջինս շրջանառութեան մէջ է մտցնում ներքաղաքական ճգնաժամի լուծման մէկ այլ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխութիւնների միջոցով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի կիրառումը։

Այսինքն՝ ինքը հրաժարական չի տալիս, Սահմանադրության փոփոխութիւն է իրականացնում, եւ խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ նշանակելու լիազօրութիւն: Եվ այս դէպքում Փաշինեանը հնարաւորութիւն կը ստանայ նաեւ մինչեւ ընտրութիւնների անցկացումը օգտւել իր պաշտօնական կարգավիճակից եւ յանուն իր իշխանութեան վերարտադրութեան գործի դնել բոլոր լծակները։ Ու ամենակարեւորը, գործադիրի ղեկավարի կարգավիճակում նա կը պահի ուղիղ ազդեցութիւնը իրաւապահ համակարգի ու հէնց իր թիմի նկատմամբ: Պատահական չէ, որ արդէն իսկ շրջանառութեան մէջ են դրւում տեղեկութիւններ, որ Փաշինեանն իր թիմակիցների վրայ «դոսիեներ» ունի եւ մեծ մասին հէնց դրանցով էլ պահում է իր կողքին:

Իսկ այն, որ անձամբ ինքն է ուզում անցկացնել ընտրութիւններ, ապացուցում է եւս մէկ վախ ու վստահութիւն, որ հակառակ դէպքում ոչ մի պարագայում ինքն ու իր թիմը չեն վերարտադրւի: Ըստ այդմ էլ՝ բնական են ընդդիմադիր շրջանակների տեսակէտները, որ նրա պաշտօնավարման պարագայում ընտրութիւնները անպայմանօրէն կեղծվելու են եւ չեն կարող լեգիտիմ համարւել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։