Հա

Քաղաքական

23/01/2021 - 11:00

Ինչպէս Նիկոլը սպանեց ներկայ եւ ստորացնում է ապագայ սերնդին

Նիկոլը, չբաւարարւելով ներկայ սերնդի սպանութեամբ, անցել է յաջորդ սերունդների ստորացմանը։ Նրա բազմաթիւ քայլեր, գործողութիւններ եւ, առաւել եւս, յայտարարութիւններ, ՀՀ-ի, Արցախի ու հայ ազգի ներկան դժոխքի վերածելուց զատ, միտւած են ապագային:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Նիկոլը, չբաւարարւելով ներկայ սերնդի սպանութեամբ, անցել է յաջորդ սերունդների ստորացմանը։ Նրա բազմաթիւ քայլեր, գործողութիւններ եւ, առաւել եւս, յայտարարութիւններ, ՀՀ-ի, Արցախի ու հայ ազգի ներկան դժոխքի վերածելուց զատ, միտւած են ապագային:

«Հայաստանը զօրքերը դուրս է բերում Արցախից» (իմա՝ ՀՀ-ն տասնամեակներով օկուպացրել է Ադրբեջանի տարածքները), «Շուշին մինչ 1992 թ. եղել է ադրբեջանական քաղաք», ՀՀ-Ադրբեջան նոր սահմանային ամրութիւնները ամերիկեան GPS համակարգի միջոցով ստեղծելը, սահմանային ռազմավարական բոլոր դիրքերն ու օբիեկտները հէնց այնպէս թշնամուն զիջելը, ՌԴ-ի եւ Ալիեւի կազմած ցանկացած օրակարգի տակ առանց այլեւայլութեան եւ դիմացը ոչինչ չստանալով ստորագրելը, Արցախ այլեւս զօրք չտանելու միտումները եւ բազմաթիւ այլ արտայայտութիւններ, մտքեր ու գործողութիւններ թշնամու կողմից կա՛մ առայժմ օգտագործվել են չնչին տոկոսով, կա՛մ դեռեւս չեն օգտագործւել:

Թշնամին, լաւագոյնս հաշւարկելով Փաշինեանի նպաստաւոր գոյութեան ու ազգադաւ գործունէութեան ժամանակաշրջանը երկարացնելու օգտակար գործողութեան գործակիցը, դեռեւս խորամանկօրէն չի օգտագործում ՀՀ ղեկավարի կողմից իրեն նւիրաբերւած հնարաւորութիւնները: Թշնամին դեռ ամբարում է դրանք: Ադրբեջանը դեռ սպասում է, քանի որ իր յաղթաթղթերի օրաւուր աւելացման համար գոնէ այս փուլում ոչինչ չի ծախսում (եթէ, իհարկէ, հաւատանք, որ Նիկոլը սովորական ազգադաւ է, այլ ոչ՝ թշնամու կողմից կաշառւած ստահակ):

Թշնամին ե՛ւ Արցախի դէմ, ե՛ւ ՀՀ-ի դէմ առայժմ գրեթէ ոչինչ չի ձեռնարկում: Այսինքն՝ այն, ինչ կարող է իրագործել Նիկոլի կողմից նւիրւած խաղաթղթերով, դեռեւս չի անում: Ալիեւի ընթացիկ եւ ցուցադրական յոխորտանքները կամ գերիներին պատանդ պահելը Ադրբեջանի՝ Նիկոլի կողմից նւիրաբերւող իրական հնարաւորութիւնների ու նախագծւող գործողութիւնների այսբերգի երեւացող մասն են միայն: Դրա դաւադիր, մահաբեր եւ չերեւացող մասը հայ հասարակութեանը դեռ ի ցոյց չի դրւում:

Եւ դա շատ բնական է. ինչո՞ւ պէտք է այժմ ցոյց տալ: Ադրբեջանը ոչ միայն առայժմ չի օգտագործում, այլեւ ինչ-որ տեղ թաքցնում է իր ամբարւող հնարաւորութիւնները, այն լծակները, որոնք ամէն օր ստանում է, քանի որ՝ 

- չի ցանկանում կրճատել Ադրբեջանին ամէն օր թանկ նւէրներ մատուցող Նիկոլ-վարչապետի պաշտօնավարման շրջանը՝ ակնկալելով ապագայում իր համար յոյժ կարեւորութիւն ներկայացնող, այն է՝ «հեռանկարային» նորանոր յայտարարութիւններ, քայլեր կամ գործողութիւններ,

- թէ՛ ռազմավարական, թէ՛ մարտավարական ու ռազմական իմաստով ամրանում է ինչպէս Արցախի՝ իր նւաճած (կամ Փաշինեանի կողմից վաճառւած) շրջաններում, այնպէս էլ ՀՀ-ի արեւելեան սահմաններին հարող հատւածներում (Վարդենիսի, Ջերմուկի հատւածներում, Սիւնիքի մարզի ողջ երկայնքով, վերահսկում է Կապանն ու քաղաքի օդանաւակայանը, Գորիս-Կապան աւտոմայրուղին եւ այլն),

- չնչին ուժ վատնելով կամ պարզապէս դատարկ շանտաժների դիմաց պարբերաբար ստանում է ռազմավարական նշանակութեան նոր տարածքներ կամ օբիեկտներ՝ ինչպէս Արցախից, այնպէս էլ՝ ՀՀ-ից՝ բնականաբար, ստանալով նաեւ այնտեղ ամրանալու հնարաւորութիւններ,

- Արցախի գրաւած շրջաններում սեփական ջախջախւած կամ յոգնատանջ զօրքերի փոխարէն տեղակայում է թուրքական հզօր սպառազինութեամբ եւ պատրաստւած մարդուժով յագեցած զօրախմբեր, մարտական տեխնիկա, ՀՕՊ համակարգեր, այլեւայլ գերհզօր զինատեսակներ, ինչի շնորհիւ մեծապէս դժւարանալու է այդ տարածքների վերստին ազատագրումը, Արցախի ու ՀՀ անվտանգութեան ապահովումը,

- գրաււած ծայր հարաւային շրջաններում, Թուրքիայի ակտիւ ներգրաւմամբ, կառուցում է նոր հաղորդակցուղիներ (աւտոմայրուղի, երկաթուղի եւն), Ֆիզուլու շրջանում՝ օդանաւակայան, Ֆիզուլի-Շուշի մայրուղին, որոնցով իսպառ շրջափակում է ՀՀ-ն, իսկ Արցախի հայաբնակ հատւածին՝ զրկում գործօն լինելու հնարաւորութիւնից:

Փաշինեանի յայտարարութիւնների եւ գործողութիւնների ծանրագոյն հետեւանքները կրելու է հայ ազգի գալիք սերունդը: Որպէս ՀՀ վարչապետի՝ նրա գլորած քարերը հետգլորելու համար գալիք սերունդն անցնելու է երկարատեւ տառապանքների միջով: Որոշ կործանարար գործընթացներ կարող են անգամ անշրջելի կամ անշտկելի հետեւանքներ ունենալ՝ սպառնալով հայոց քաղաքակրթական ներկայութեանն այս տարածաշրջանում:

Տարիներ, նոյնիսկ տասնամեակներ ու դար անց հայ ազգի ներկայացուցիչների երեսին թուրքերը շպրտելու են Նիկոլ-դաւաճան-տգէտի յայտարարութիւնները՝ ասելով՝ ձեր ժողովրդի 70% քւէով իշխանութիւն ստանձնած ղեկավարը խոստովանել է, որ հողերը օկուպացւած էին, Շուշին՝ ադրբեջանական, իսկ Ալիեւը կիրթ ու կառուցողական նախագահ էր։ Նրանք ապագայ սերունդների դէմքին շպրտելու են, որ, ըստ Նիկոլի, անկախ Հայաստանի ղեկավարները յանցագործներ էին, իսկ Ալիեւի ընտանիքը՝ արդարութեան մարտիկ։

Նիկոլն այսօր անում է վկայութիւններ, որոնք շատ ծանր ու շատ թանկ են նստելու ապագայ սերունդների վրայ։

Եւ եթէ չկորցնենք հայրենիքը, իսկ մեր զաւակներն ու թոռները փորձեն վերականգնել մեր ազգային իրաւունքները, ապա առաջին հարցը, որն առաջանալու է նրանց մօտ, լինելու է հետեւեալը. «Լաւ, ասենք՝ Նիկոլը տգէտ էր ու դաւաճան, բա այդ ամենը հանդուրժող ժողովուրդն ի՞նչ էր մտածում»։

Նիկոլը հինը վարկաբեկեց, ներկան սպանեց, այժմ էլ կործանում է ապագան ու ստորացնում գալիք սերնդին…

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»
    «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»

    «Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

  • Ո՞ւր է սահմանագիծը
    Ո՞ւր է սահմանագիծը

    Այսօր, աւելորդ անգամ մը եւս, հաստատուեցաւ, որ ՀՀ իշխանութեան գերագոյն դիրքը զբաղեցնող անձնաւորութիւնը եւ իր վարչախումբը վերջնականօրէն սնանկացած են թէ՛որպէս կառավարութիւն եւ թէ՛որպէս քաղաքական ուժ եւ պէտք է անյապաղ դուրս գան հայ անկախ պետականութեան քաղաքական բեմէն։

  • «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան
    «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան

    Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

  • «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը
    «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը

    Լենա Նազարեանի Թուրքիոյ հետ «չթշնամանք»ի սոփեստութենէն յետոյ, Նիկոլ Փաշինեանը 10 Մայիս 2021-ին, Խորհրդարանի նիստի իր ելոյթին մէջ, ահաւասիկ, հռետորական հարց կու տայ՝ «թուրքը մեր թշնամին ա, թէ մեր թշնամին չի», եւ ինքնիրեն կը պատասխանէ. «այո, դա որեւէ մէկի յայտարարութեամբ չի որոշւում, դա պատմական իրողութիւն ա: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք այդ թշնամանքը պէտք է կա-ռա-վար-ուի:»

  • Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում
    Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում

    «Մայիսի 10-ին ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյութեան դադարումը «Հայրենիքի փրկութեան շարժման» պայքարի արդիւնքներից մէկն էր: Եթէ չլինէր «Հայրենիքի փրկութեան շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որեւէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կը շարունակէին պաշտոնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։