Հա

Քաղաքական

23/01/2021 - 13:15

«Այն, ինչ Շուշիի մասին հնչել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի կողմից, ամբողջովին համընկնում է ադրբեջանական դիրքորոշմանը». Ռուբէն Մելքոնեան

Շուշին, ինչպէս նաեւ բուն Արցախը բուն հայկական են եւ քննարկել, որ Շուշին ադրբեջանական է եղել, դա ոչ մի քննադատութեան չի դիմանում, դա հեռու է պատմական օբիեկտիւութիւնից, հեռու է փաստերի տրամաբանական շարադրանքի մօտեցումներից: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերեալ յայտարարութեանը: 

«alikonline.ir» - Շուշին, ինչպէս նաեւ բուն Արցախը բուն հայկական են եւ քննարկել, որ Շուշին ադրբեջանական է եղել, դա ոչ մի քննադատութեան չի դիմանում, դա հեռու է պատմական օբիեկտիւութիւնից, հեռու է փաստերի տրամաբանական շարադրանքի մօտեցումներից: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերեալ յայտարարութեանը: Գրում է Tert.am-ը:

«Շուշին ոչ միայն հայկական բնօրրաններից մէկն է եղել, այլ նաեւ Անդրկովկասի կրթական կենտրոններից մէկն է եղել, կան փաստեր»,- ասաց թուրքագէտը եւ նշեց, որ Շուշիում նոյնպիսի արտագաղթ, ցեղասպանութիւններ են իրականացւել, ինչպէս օրինակ` Վանում, բայց դա չի նշանակում, որ որեւէ մէկը վիճարկել է Վանի հայկականութիւնը, առաւել եւս, որ այնտեղ քրդական բնակչութիւնը կազմել է մեծամասնութիւն:

«Չի կարող պետական պաշտօնեան նման անլրջութեամբ մօտենալ այդ հարցին եւ ԱԺ ամբիոնից խօսել գիտելիքների նման ցածր պաշարով այդպիսի զգայուն հարցերի մասին, դա անթոյլատրելի է, դա առաջին հերթին հարւած է մեր ազգային ինքնասիրութեանը, պետական սկզբունքներին: Այն, ինչ հնչել է Ազգային ժողովում, ճիշտ կերպով համընկնում է ադրբեջանական դիրքորոշմանը»,- ասաց նա եւ նշեց, որ այսքան թուրքահաճոյ, հակահայկական արարքները տպաւորութիւն են թողնում, որ սա աւելի շատ մշակւած գործընթաց է, քան պատահականութիւնների շղթայ:

Նա կոչ արեց նայել ադրբեջանական մամուլը, թէ որքան հիացական է, եւ Փաշինեանն իրեն հայելու մէջ նայի ու խոստովանի, որ մեծագոյն յանցանք է գործել: Ռուբէն Մելքոնեանը նոյնիսկ այնպիսի օրէնսդրական նախաձեռնութեան անհրաժեշտութիւն տեսաւ, որը կարգելի բարձր ամբիոններից ազգայինի նկատմամբ նման վիրաւորանքները:

Ընդհանուր տարածաշրջանային զարգացումը գնահատելով՝ թուրքագէտն ասաց, որ այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրւականը, եւ Հայաստանը մնում է թիրախ, պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգ:

Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը ԱԺ-ում կառավարութեան հետ հարց ու պատասխանի ժամանակ յայտարարեց, որ Շուշին հակամարտութիւնից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ աւելի տոկոս ադրբեջանական բնակչութիւն, ապա հարց հնչեցրեց՝ ուզում էք ասել, որ 90 եւ աւելի տոկոս ադրբեջանական բնակչութիւն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։