Print this page
24/01/2021 - 08:05

Ռիադը գերազանց յարաբերութիւններ է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի հետ

Ռիադը գերազանց յարաբերութիւններ է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի հետ: այս մասին ըստ BBC-ի յայտարարել է Սաուդական Արաբիայի ԱԳ նախարար Ֆէյսալ իբն Ֆարհան ալ Սաուդը:

«alikonline.ir» - Ռիադը գերազանց յարաբերութիւններ է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի հետ: այս մասին ըստ BBC-ի յայտարարել է Սաուդական Արաբիայի ԱԳ նախարար Ֆէյսալ իբն Ֆարհան ալ Սաուդը:

Թագաւորութեան արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ պաշտօնական Ռիադը լաւատեսօրէն է տրամադրւած եւ գերազանց յարաբերութիւններ է ակնկալում նորընտիր նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմի հետ՝ յաւելելով, որ իր երկիրը կը շարունակի իրանական Միջուկային գործարքի շուրջ բանակցութիւնները Վաշինգտոնի հետ:

«Ես լաւատեսօրէն եմ տրամադրւած: Սաուդական Արաբիան հաստատել է ամուր պատմական յարաբերութիւններ, որտեղ նա աշխատել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի հետ: Մենք կը շարունակենք դա անել նախագահ Բայդէնի հետ»,- ասել է Ֆէյսալ իբն Ֆարհան ալ Սաուդը: 

Յարակից լուրեր