Հա

Քաղաքական

24/01/2021 - 13:00

Ինչ կը տան երկրին շտապ արւած ընտրութիւնները. նախկին պատգամաւորը` իրավիճակից ելքերի մասին

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնաւորապէս արտահերթ ընտրութիւններ անցկացնելու հեռանկարին։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնաւորապէս արտահերթ ընտրութիւններ անցկացնելու հեռանկարին։

Վահէ Յովհաննիսեանի դիտարկմամբ` միանշանակ է, որ երկրում կայ ընտրութիւններ անցկացնելու անհրաժեշտութիւն, ինչպէս նաեւ կայ բովանդակային ընտրութիւններ անցկացնելու կենսական անհրաժեշտութիւն։ Ուղղակի պէտք է հասկանալ` եթէ գնում ենք հրատապ ընտրութիւնների, որն է դրա ռիսկը, որովհետեւ շատ արագ ընտրութիւնների գնալու պարագայում մենք կարող ենք ունենալ արտահերթ քւէարկութիւն, ոչ թէ արտահերթ ընտրութիւն։

«Այդտեղ կայ ֆունդամենտալ տարբերութիւն։ Արտահերթ քւէարկության արդիւնքում կը ձեւաւորւի իշխանութիւն, կը լինեն ուժեր, որոնք կանցնեն Ազգային ժողով, ոմանք չեն անցնի, կը ձեւաւորւի կառավարութիւն, բայց բուն իրավիճակը չի լիցքաթափւի եւ դա բովանդակային տեսք չի ստանայ։ Մեր երկրին պէտք է նոր որակի իշխանութիւն` նոր տեսլականով, նոր ծրագրերով, որը կը փորձի դուրս բերել երկիրն այս վիճակից։ Հետեւաբար` արագ ընտրութեան մեծ վտանգը հէնց այն է, որ կունենանք արտահերթ քւէարկութիւն, ոչ թէ արտահերթ ընտրութիւն»,- նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը։

Յովհաննիսեանի կարծիքով` միւս ռիսկն այն է, որ ցանկացած ընտրութիւն երկրի բնականոն կեանքն ու կառավարումը մի քանի ամսով կազմալուծում է, եւ այս պարագայում, ըստ նրա, արդեօ՞ք ունենք ժամանակ մեզ նման շռայլութիւն թոյլ տալու համար։ Չէ՞ որ հրատապ խնդիրների ծաւալը շատ մեծ է` սկսած բանակցութիւններից, գերիների խնդրից, տնտեսական կայունացումից, փախստականներից վերադարձից, վերջացրած մեզ բարեկամ եւ թշնամի պետութիւնների, հարեւանների հետ յարաբերութիւններով։

«Մենք ունենք սուր խնդիրների հսկայական ներկապնակ եւ հիմա փոխանակ մենք դրանք լուծենք, ասում ենք գնանք ներքին քաղաքական լարւածութեան, ընտրութիւնների, ինչը կարող է բերել շատ լուրջ մի վիճակի, երբ պրոբլեմները չեն լուծւում, զբաղւում ենք ներքին պայքարով։ Կայ նաեւ երրորդ հարցը` արդեօ՞ք ընտրութիւններն այս պահին անցկացնելը բարոյականութեան խնդիր չէ, երբ ունենք հազարաւոր մարդիկ, որոնք անձնական շոկի, անձնական ողբերգութեան մէջ են, ունենք նաեւ պետական համակարգի շոկ»,- նշեց ԱԺ նախկին պատգամաւորը։

Յովհաննիսեանի գնահատմամբ` լաւագոյն տարբերակն այն է, ինչ առաջարկւում էր` անցումային կառավարութիւն, որը կը տայ կայունացման մի փուլ եւ որոշ հարցեր կարգաւորելուց յետոյ, արդէն աւելի հանդարտ պայմաններում կարելի է գնալ արտահերթ ընտրութիւնների, որպէսզի ստանանք բովանդակային ընտրութիւններ։ Ըստ նրա` Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք, որը կը գայ նոր գաղափարներով, նոր ասելիքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։