Հա

Քաղաքական

24/01/2021 - 13:05

«Նիկոլին հեռացնելով՝ հայ ժողովուրդը կարող է ինքն իրեն փրկել պետականութեան կորստից. առայժմ կարող է, յետոյ՝ ոչ, յետոյ Հայաստանում զարգացումները տեղի կունենան թուրքական կամ ռուսական սցենարով». Ա. Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը «Կայսրութիւննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտութիւնը» վերտառութեամբ գրառում է արել ֆէյսբուքեան իր էջում, որում ասւում է.

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը «Կայսրութիւննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտութիւնը» վերտառութեամբ գրառում է արել ֆէյսբուքեան իր էջում, որում ասւում է.

«Հայ ժողովուրդը կայսրութիւնների փլատակների տակ մնալու սկզբունքը փոխել էր 20-րդ դարի 90-ականներին՝ յաղթանակ տանելով Արցախեան պատերազմում։

Մինչեւ այդ եղել էր Օսմանեան կայսրութեան փլուզումն ու 1915-ի Ցղասպանութիւնը, ինչպէս նաեւ ցարական Ռուսաստանի փլուզումն ու Հայաստանի 1-ին հանրապետութեան վերացումը։

Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումների «իքս» սցենարի դէպքում Հայաստանում կարող են լինել ողբերգական իրադարձութիւններ։ Պուտինեան Ռուսաստանի դէմ մեծ խաղում Նիկոլի գլխաւորած Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ՝ խժռւելով Թուրքիայի կողմից։ Նիկոլն, ի դէպ, կողմ է դրան (բազմիցս բացատրել եմ, թէ ինչու)։

Հիմա այն եզակի դէպքերից է, երբ մենք կարող ենք ազդել մեծ համակարգում սպասւող գործընթացների վրայ՝ ինքներս մեզ օգուտ տալով։

Սկզբի համար անքննարկելի ու անհրաժեշտ պայման է Նիկոլ Փաշինեանին հեռացնելը։ Դրանից յետոյ պէտք է նրա հրէշաւոր գործունէութեան հետեւանքներն ամբողջութեամբ բացայայտել ու «մեսիջ» յղել ամբողջ աշխարհին, մասնաւորապէս՝ ռուսներին։

Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականութեան կորստից ու ոչնչացումից։ Առայժմ կարող է։ Մինչեւ մարտ-ապրիլ կարող է։ Յետոյ՝ չէ։ Յետոյ Հայաստանում զարգացումները տեղի կունենան թուրքական կամ ռուսական սցենարով։

ՀՀ-ն այդ դէպքում ոչ թէ դիտորդի, այլ օբիեկտի դերում է լինելու»։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։